Ալբերտ Հովհաննիսյանի հայր. Մեզ ներողություններ պետք չեն
Արցախի վերջին պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյա իր էջում գրել է.
«Այս ուր ենք հասել, միմյանց հայհոյելով, վարկաբեկելով, էլ չգիտեմ տարբեր կոչեր անելով, ամեն մեկդ մի բան պահանջելով ուզում եք առաջ գնալ, իսկ հարցրել եք մենք ծնողներս ինչ ենք ուզում, մեզ ներողություններ պետք չեն, մեզ մեր զավակներն են պետք, հը ՞ կարող եք հետ վերադարձնել ։
Հ.Գ հասկանում եք որ այլևս էսպես ապրել չի լինում, չնայած որտեղից հասկանաք»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի հանրահավաքում մասնավորապես հայտարարել էր.
«Կեցցե՜ մեր բանակը՝ մեր հերոսական բանակը, մեր զինվորները, մեր հերոսական գեներալները, մեր հերոսական սպաները և մեր զոհերը, նրանց հարազատները, նրանց մայրերը, նրանց հայրերը, նրանց կանայք և երեխաները:
Խոնարհվում եմ բոլորիդ առաջ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և, եթե կարող եք, ներեցեք մեզ մեր բոլոր-բոլոր սխալները»։
Ելույթի այս հատվածից հետո նա իբր արտասվել էր։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյանը սրտիկով կիսել է «Կոմերսանտի» ամուսնուն ծաղրի ենթարկող հոդվածը
- Խաղար Նիկոլ Փաշինյանը կինոյում, նա կարող էր «Օսկարի» հավակնել․ Kommersant