Ակբա Բանկ. Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» դրամաշնորհային ծրագիրը
Ակբա բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ,
մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային
ծրագիրը:
Բանկից մանրամասնում են, որ հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները հնարավորություն կստանան բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները:
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2021-2022թթ. մրցույթին
մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև սույն թվականի մարտի 31-ը
ներառյալ ներկայացնել դիմում հայտ:
Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին
օժանդակելու նպատակով 2015թ.-ից մեկնարկել է Ակբա բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը:
Հարակից հրապարակումներ`
- Ակբա բանկ. Ոգեշնչում. դեպի մեծ բիզնես
- ԱԿԲԱ Բանկը կաջակցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
- ԱԿԲԱ Բանկ. 20 մլն ԱՄՆ դոլար կուղղվի ՓՄՁ-ների և գյուղոլորտի ֆինանսավորմանը
- ԱԿԲԱ Բանկը Մեղրիում նոր մասնաճյուղ է գործարկել
- Բանկի՛ր ինչպես ուզում ես. ԱԿԲԱ Բանկը գործարկել է նոր սերնդի թվային հարթակ
- ԱԿԲԱ Բանկը սահմանապահ Ճամբարակում մասնաճյուղ է գործարկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան