Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը
«Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Շատ լավ քննարկում ընթացավ»,- Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։
«Միայն մի օրինակ ասեմ, առաջադրված մեղադրանքի անհեթեթությունն ապացուցելու համար պարոն Պողոսյանը (Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանի մասին է խոսքը-խմբ.) միացավ համացանցին հենց նույն Proton VPN-ով, այսինքն՝ նույն էն հասցեով, որը վերագրվում է այս գործով առնչվող չորս անձանց։ Փաստորեն պարզվեց, որ պարոն Պողոսյանն էլ դարձավ այդ խմբի անդամ»,-դատական նիստի ընթացքից մանրամասներ ներկայացրեց Հակոբ Ենոքյանը։
Նա ասաց՝ գուշակություններով չի զբաղվում, սակայն որպես իրավաբան կարող է ասել, դատարանի որոշման հիմքում դրված փաստերը ոչինչ են։
Հակոբ Ենոքյանի խոսքով, դատական նիստին մասնակցել է նաև Արա Սաղթելյանը։ Նա իր խոսքում նշել է, որ այս ամենն ուղղված է իրեն մեկուսացնելուն, ինչը պայմանավորված է իր՝ հակաադրբեջանական գործունեությամբ։
«Այսինքն, իրեն մեկուսացնում են, որ հակաադրբեջանական գործունեությամբ չզբաղվի»,- ասաց նա։
Փաստաբանն ասաց՝ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը ժամը 16։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Արա Սաղաթելյանի դեմ գործը ծաղր է ոչ միայն իրավաբանության, այլև առողջ տրամաբանության համար
- Վահե Հակոբյանը՝ Սաղաթելյանի դեմ քրգործի մասին. Քաղաքական տեռոր ու անբանություն
- Միհրան Հակոբյանը վստահ է՝ Արա Սաղաթելյանի դեմ գործը ևս անձամբ ուղղորդում է Փաշինյանը
- Արա Սաղաթելյանի փաստաբան. Իմ ակնկալիքը վերաքննիչ դատարանից օբյեկտիվ, արդար, օրինական որոշման կայացնումն է
- Ժամը 13:00-ին վերաքննիչ դատարանում կքննվի քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի կալանքի հարցը. Մալյան
- Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին
- Արա Սաղաթելյանի հետ ընտանիքի անդամների տեսակցության սահմանափակումը հանվել է. Պաշտպան
- «Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան»
- Սաղաթելյանի ձերբակալությամբ ծառայություն է մատուցվում Հայաստանի իշխանությունների ադրբեջանաթուրքական պարտնյորներին. Ռուբեն Մելիքյան
- Ստորագրահավաք՝ քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով
- Արա Սաղաթելյանը շատ վտանգավոր է Հայաստանի թշնամիների համար. Վրթանեսյան
- Գեղամ Մանուկյանը՝ Արա Սաղաթելյանի կալանավորման մասին. Ո՞վ կարող է կալանավորել թուրքի թշնամուն