2020 թվականին Հայաստանը ստացել է 207 ապաստանի դիմում. Արմեն Ղազարյան
«2018 թվականին մենք ունեցել ենք 218 ապաստանի դիմում, 2019-ին՝ 247, իսկ 2020 թվականին 207 ապաստանի դիմում»,- խորհրդարանում հայտնեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:
Վերջինս ներկայացնում էր «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը:
Թովմասյանը հետաքրքրվեց, թե արդյոք կան ամփոփ տվյալներ, թե քանի մարդ է 2020-2021 թվականներին անվերադարձ գնացել Հայաստանից:
«Որպեսզի հասկանանք, թե Հայաստանի դատարկման մասին խոսակցությունները թվային լեզվով իրո՞ք այդպես են, ի՞նչ տեմպերով, ի՞նչ թվերով և ո՞ւր ենք հասնելու»,- հետաքրքրվեց Թովմասյանը:
Անդրադառնալով Հայաստանից անվերադարձ մեկնողներին՝ Ղազարյանը նշեց, որ մեկնող երկրի միգրացիոն ոլորտի պատասխանատուները որևէ երկրում նման հարցի չեն կարող պատասխանել, նման վիճակագրություն կարող է գեներացվել միայն մուտքի երկրներում:
Նրա խոսքով՝ սահմանահատումների տարբերությամբ վերջին երեք տարիների ընթացքում դրական միտում են գրանցել:
«2018 թվականին մուտքերի քանակն ավելի է եղել ելքերի քանակից՝ 15 հազարով, 2019 թվականին՝ 10 հազարով, 2020 թվականին՝ 12 հազարով, սակայն դրանցից լայն հետևություններ անել չենք կարող»,- հայտարարեց Ղազարյանը և նկատեց, որ երբ անձը դուրս է գալիս երկրiց՝ այն կարող է արձանագրվել, իսկ անվերադարձ է գնացել, թե՝ ոչ, դա հնարավոր է պարզել հետագայում մարդահամարի և հաշվառումների տվյալների վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին