Շուռնուխ գյուղի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ. Արմեն Ղուլարյան
«Չինարիում բնակելի տունն արդեն ծածկված է, հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են: Տրամադրվող շուրջ 30 միլիոնով կավարտվեն ներքին հարդարման, անասնագոմի, ցանկապատի բարեկարգման աշխատանքները»,-կառավարության նիստում ներկայացնելով սահմանամերձ համայնքներում ընթացող շինարարական աշխատանքները՝ հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
Նա տեղեկցրեց, որ Այգեպարում աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնք իրականացվում են մարզպետարանի միջոցներով:
Արմեն Ղուլարյանը հավաստիացրեց, որ մինչև աշուն աշխատանքները կավարտվեն:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խոսքով՝ Շուռնուխ գյուղի բնակելի տների նախագծերը կավարտեն մինչև մարտի վերջ, իսկ այս պահին ընթանում են նախագծողի, շինարարի և տեղհսկողի հետ պայմանագրերի կնքման աշխատանքներ:
Նա հավաստիացրեց, որ գյուղի ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են և շինարարությունն ընթանում է:
«Այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ, կմեկնենք տարածք ու կակտիվացնենք աշխատանքները, որ մինչև տարվա վերջ բնակելի տները պատրաստ լինեն»,-զեկուցեց Ղուլարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Աջակցության ծրագրով նախատեսված 250 միլիոն դրամ վարկից տուրիստական ընկերությունները վերցրել են միայն 36 միլիոնը.Վահան Քերոբյան
- Կառավարության 3-րդ միջոցառման շրջանակում վարկ վերցրած տնտեսվարողների հիմնական մասը չի հասցրել օգտվել 6 ամսյա արտոնյալ ժամանակահատվածից
- Մենք այսօր իսկ վերսկսում ենք երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները. Անահիտ Ավանեսյան
- Կառավարության այսօվա որոշմամբ Հայաստանի քաղաքացիների վարկային պատմությունները հասանելի կլինեն ԵԱՏՄ երկրներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան