ԱԺ-ում դատավորներին դասակարգումներ տալուց հետո շատերը կհրաժարվեն դատավոր դառնալու մտքից. Արսեն Մկրտչյան
Խորհրդարանը շարունակում է աշխատանքները։ Քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ Դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։
Իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, դիմելով Արսեն Մկրտչյանին, ասաց, որ դատական համակարգը նոր դատավորներով համալրելու խնդիր կա։
«Սա լրջագույն մարտահրավեր է մեզ համար։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս մենք կարող ենք հաղթահարել այս խնդիրը»,- հարց հնչեցրեց նա։
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն պատասխանելով ասաց, որ խնդիրը լուծելի է։
«Ի վերջո, դատավորը պաշտոն չէ, դատավորը յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքն է։ Դատավորը հանդես է գալիս որպես դատարան։ Մենք դեռ շարունակելու ենք ունենալ համակարգից հեռացող դատավորներ։ Մի քանի տարի առաջ իմ գործընկերներից մեկը դիմում գրեց և հրաժարվեց համակարգից։ Պատճառը հետևյալն էր. նա ասում էր, որ ամաչում է որևէ մեկին ասել, որ դատավոր է»,- նշեց նա։
Արսեն Մկրտչյանը նշեց, որ երեկվա և այսօրվա քննարկումներից,ԱԺ-ում դատավորներին դասակարգումներ տալուց հետո շատերը կհրաժարվեն դատավոր դառնալու մտքից։
«Մենք մեր լավագույն իրավաբաններին չենք կարողանում խրախուսել, որ նրանք դառնան դատավորներ։ Հեղինակություն, սոցիալական երաշխիք, վերաբերմունք այդ պաշտոնի նկատմամբ. այս ամենը պետք է լինի։ Մենք պետք է հոգ տանենք նաև դատավորի իրավունքի վերաբերյալ».- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան