Ցավում եմ, որ ընտրությունը կատարվում է քաղաքական որոշմամբ․ Վճռաբեկի դատավորի թեկնածու
«Ես ցավում եմ, որ մեր թեկնածության շրջանակում Աժ-ում նման քննարկումներ տեղի ունեցան, բայց, միևնույն ժամանակ, հասկանում եմ, որ տեղի են ունեցել զարգացումներ, որոնք ունեն հետևանքներ՝ միգուցե նաև քաղաքական իմաստով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի դատավորի փեկնածու Արսեն Մկրտչյանը։
Այնուամենայնիվ, նա հրաժարվեց որևէ ձևով մեկնաբանել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը, քանի որ, իր խոսքով, այդ հայտարարությունը շատ խիստ քննադատվել է այս քանի օրերի ընթացքում։
«Ես ինքս քաղաքական զսպվածություն դրսևորելու պարտականություն ունեմ, և որևէ կերպ չեմ անդրադառնա այդ հարցին»,- նշեց նա։
Ըստ Արսեն Մկրտչյանի, թեկնածուներին պետք է ընտրեն օբյեկտիվ հիմքերի վրա, և ոչ՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով։
«Բայց ԱԺ-ն քաղաքական մարմին է, և մենք գործ ունեն փաստի հետ, որ քաղաքական հիմքը գործեց ԱԺ-ում»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ մամուլը գրում էր, թե Արսեն Մկրտչյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, վերջինս արձագանքեց՝ չի եղել նման բան։
«Իշխանության ներկայացուցիչներին էլ հանդիպել եմ խորհրդարանում, այս հանդիպումների շրջանակում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Երեք օր տևած քննարկումից հետո «Իմ քայլ»-ը տապալեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը
- Ես միանշանակ կողմ եմ եղել Գերագույն դատարանի գործառույթների իրականացման մոտեցմանը. Արսեն Մկրտչյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան