Արփինե Հովհաննիսյան. Արմեն Սարգսյանը ՍԴ դիմելու ժամկետ դեռ ունի
ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին փոխնախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է.
«Կառավարությունը և Ա.Սարգսյանը ընդունեցին ԳՇ պետի ազատման ժամկետի 5+3 բանաձևը: Մարտի 4-ի ժամկետը հիմնված էր միայն Սահմանադրական կարգավորման վրա, և պատահական չէ, որ նախորդ օրը Ա.Սարգսյանը իրազեկել էր, որ չի ստորագրելու այդ որոշումը:
Առավել լայն մեկնաբանությունը ենթադրում է հիմնվել Սահմանադրության ու «Զինծառայության և զինվորական ծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթների վրա ու դուրս բերել 5+3 բանաձևը: Ա.Սարգսյանը ՍԴ դիմելու ժամկետ դեռ ունի, թեև մեկ օր առաջ ասել էր, որ չի ստորագրելու: Վերջնական որոշումը պարզ կլինի մարտի 9-ին:
Հ.Գ. Մնացած վիճելի մեկնաբանություններին չեմ անդրադառնում: 5+3 ընդունողը չի կարող խոսել ԳՇ պետի ազատման լիազորության բացակայության մասին»։
Կառավարությունը և Ա.Սարգսյանը ընդունեցին ԳՇ պետի ազատման ժամկետի 5+3 բանաձևը: Մարտի 4-ի ժամկետը հիմնված էր միայն...
Опубликовано Arpine Hovhannisyan Четверг, 4 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Օնիկ Գասպարյանը նշանակվել է 5 տարի ժամկետով և պաշտոնավարելու է 5 տարի. Արամ Վարդևանյան
- Ավետիքյան. Օնիկ Գասպարյանը իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025 թվականի հունիսի 8-ը
- ԶՈւ ԳՇ. Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետը լրանալը հանդիսանում է ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը
- Գոհար Մելոյան. Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին