ԲԴԽ նախագահի կնոջն այսօր հրավիրել են ՀՔԾ. 168.am
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինն այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այդ մասին Վարդազարյանը հայտնել է 168.am-ի հետ զրույցում։
168.am–ը կապ է հաստատել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ հընթացս ցանկանալով պարզել նաև, թե ինչո՞ւ նա այսօր Խորհրդարանում չէ, և արդյո՞ք կաշկանդվածություն ունի երեկվանից հետո:
168.am– Երկու օր Ազգային ժողովում էիք: Առիթը գիտենք, քննարկումներն էլ ուղիղ հեռարձակվում էին, և այն, ինչ տեսանք երեկ, խորհրդարանական երկրին ոչ վայել տեսարան էր: Ինչպիսի՞ն են այսօր Ձեր տպավորությունները պատգամավորների հետ երկու օր տևած, թույլ տվեք ասել, անհավասար, այսպես ասած՝ բոլորը՝ մեկի, մեկը՝ բոլորի դեմ առճակատումից հետո:
Ռուբեն Վարդազարյան– Իսկապես ծանր ժամեր էին, այո, ունեցա նաև նման զգացողություններ, որ իմ կյանքի ամենադժվար ու ծանրաբեռնված օրերն էին, սակայն երեկոյան տանը, կարծես թե, միայն ֆիզիկական հոգնածություն ունեի:
168.am– Այսօր ևս ԱԺ-ում կարծես թե շարունակվող քննարկման կիզակետում կրկին Դուք եք: Ունե՞ք ասելիք անցած երկու օրերի և այսօր շարունակվող քննարկումների վերաբերյալ: Ինչո՞ւ այսօր ԱԺ-ում չեք:
Ռուբեն Վարդազարյան– Չեմ հետևում, դրա ժամանակն այսօր չկա, այլ խնդիրներով եմ ծանրաբեռնված: Միայն ասեմ, որ առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:
168.am– Ի՞նչ գործի կապակցությամբ:
Ռուբեն Վարդազարյան– Տեղյակ չեմ: Ինչպես ասացի, այսօր խիստ ծանրաբեռնված օրակարգ ունեմ, գուցե ավելի ուշ արդեն պարզ կլինի: Ներողություն, հիմա զբաղվածությունս մեծ է, մի ուրիշ առիթով կպատասխանեմ ձեր հարցերին:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլի» պատգամավորները դատավորի թեկնածուների ընտրության հարցը վերածեցին ԲԴԽ նախագահից հաշիվ պահանջելու հարցի. Զոհրաբյան
- Երվանդ Վարոսյան. ԱԺ-ում այդ ցինիկ, փողոցային ֆարսը մեկնաբանել անհնար է
- Պաշտոնս թողնելուց հետո միանշանակ չեմ զբաղվելու քաղաքականությամբ. Ռուբեն Վարդազարյանը
- Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք. Վարդազարյանը՝ Բաբաջանյանին
- Արամ Վարդևանյան. Քրեական հետապնդում պետք է հարուցվի նշյալ պատգամավորի նկատմամբ
- Ռուբեն Մելիքյան. Եթե ձեզ վրա՛ տային իրենց շակալի տեղ դրած դատարկ ուսապարկեր, կնեղվեի՞ք
- Չեմ պատկերացնում, թե ինչ եք ասում, ճիշտն ասած՝ չեմ էլ ուզում պատկերացնել. Ռուբեն Վարդազարյանը՝ Վահագն Հովակիմյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան