Երվանդ Վարոսյան. ԱԺ-ում այդ ցինիկ, փողոցային ֆարսը մեկնաբանել անհնար է
Փաստաբան Երվանդ Վարոսյանը, որ տարիներ առաջ պաշտպանել է Նիկոլ Փաշինյանի շահերը, արձագանքելով ԱԺ-ում երեկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին իմքայլականների հնչեցրած հարցերին, գրել է.
«Ինձ ստիպեցի դիտել նիկոլապատկան ուսապարկերի բեմադրած «հարձակում ԲԴԽ նախագահի վրա» տրագիկոմեդիան...
Այդ ցինիկ, փողոցային ֆարսը մեկնաբանել պարզապես անհնար է։
Ինձ համար առավել կարևոր ու զարհուրելի է այն, որ այդ հպարտ ստահակներն այդպես էլ չեն գիտակցում, թե ինչ են արել մեր հայրենիքի հետ, չեն գիտակցում, որ խորտակել են մեզ որպես ընդհանրություն միավորող գաղափարը, չեն գիտակցում, որ անձամբ պատասխանատու են այն հազարավոր զոհված երեխեքի չապրած կյանքի համար, ում անուններն են անգամ թաքցնում։
Չեն գիտակցում, բայց սարսափում են ու այդ սարսափից է, որ նման կերպ լկտիանում են։ Իսկ դրանց վախը բնազդային է, բնազդի մակարդակում են զգում, որ ինչքան երկարաձգեն իրենց անփառունակ իշխանությունը, այնքան ավելի ԱՐԴԱՐ է լինելու անխուսափելի պատիժը»։
Ինձ ստիպեցի այսօր դիտել նիկոլապատկան ուսապարկերի բեմադրած «հարձակում ԲԴԽ նախագահի վրա» տրագիկոմեդիան... Այդ ցինիկ,...
Опубликовано Yervand Varosyan Среда, 3 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք. Վարդազարյանը՝ Բաբաջանյանին
- Արամ Վարդևանյան. Քրեական հետապնդում պետք է հարուցվի նշյալ պատգամավորի նկատմամբ
- Ռուբեն Մելիքյան. Եթե ձեզ վրա՛ տային իրենց շակալի տեղ դրած դատարկ ուսապարկեր, կնեղվեի՞ք
- Զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ փորձեք ինձ դրդել. Ռուբեն Վարդազարյանը՝ իմքայլականին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին