ԲՈւՀ-ը լինելու է կառավարության ներկայացուցչի քաղաքական քմահաճույքները կատարող կառույց. Թագուհի Թովմասյան
«Փաստորեն դուք համաձայնել եք, որ ԲՈւՀ-ի խորհուրդը երեք հոգու չընտրի, այլ մեկ հոգու ընտրի, բայց, այնուամենայնիվ, վերջինիս կազմում 5 հոգի լինելու են կառավարության կողմից և 4 ներկայացուցիչ ունենալու է ԲՈւՀ-ը»,- խորհրդարանում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին հարց ուղղեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Ըստ պատգամավորի՝ այդ որոշումը նշանակում է, որ ԲՈՒՀ-ը ընկնելու է քաղաքական իշխանության հարվածի տակ:
Նրա խոսքով՝ ԲՈւՀ-ը լինելու է կառավարության ներկայացուցչի՝ քաղաքական պաշտոնյայի ուղղակի հարվածի տակ, դառնալու է նրա քաղաքական քմահաճույքները կատարող կառույց»,- նկատեց պատգամավորը:
Թովմասյանի խոսքով՝ իշխանությունները մի կողմից խոսում են ԲՈւՀ-երի ապաքաղաքականացման, ակադեմիական ազատության մասին, մյուս կողմից էլ պայմաններ է ստեղծում, որ կառավարությունն ավելի շատ ձայն ունենա և լսելի լինի ԲՈւՀ-երում և թելադրի խաղի կանոններ:
«Ստացվում է, որ ամեն եկող նախարար իր ճաշակով ռեկտոր է փոխելու, որևէ ԲՈւՀ-ոում»,- նկատեց պատգամավորը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նկատեց, որ այդ որոշմամբ որևէ այլ նպատակ, քան ընդունելի ղեկավար նշանակելը, կառավարությունը, նախարարությունը չի հետապնդում:
Նախարարը հայտնեց, որ իր համոզմամբ, ԲՈւՀ-երի խորհուրդների 9 անդամներն էլ պետք է լինեն հիմնադրի՝ կառավարության ներկայացուցիչները:
«Սակայն հաշվի առնելով բազում հանգամանքները՝ հանրային ընկալման հետ կապված, իրականության հետ կապված, հիմնադիրը հաճույքով իր 9 տեղից 4-ը տրամադրում է ԲՈւՀ-ին»,- հայտնեց նախարարը և հիշեցրեց, որ օրենքի նախագծում նշված է, որ եթե այդ 4 տեղերը ԲՈւՀ-ը չլրացնի, ապա դրանք էլ կլրացնի հիմնադիրը:
Ըստ Դումանյանի, խորհրդի 50/50 տարբերակի դեպքում նույն խնդիրները կառաջանան, ինչ ներկայում դպրոցների տնօրենների ընտրությունների ժամանակ է արձանագրվում, երբ հավասար ձայներ ստացած թեկնածուներից պետական լիազոր մարմինը նշանակում է իր թեկնածուին և խաթարվում է դպրոցի աշխատանքը:
Նախարարը գտնում է, որ 50/50-ի դեպքում իրենք ստիպված են լինելու ընդհարվել նման խնդրի հետ և անընդհատ զբաղվել ռեկտոր նշանակելու հարցով, իսկ ԲՈւՀ-ի գործառույթը որակյալ կրթություն ապահովելն է:
Նախարարը հայտարարեց, որ խորհուրդներում հիմնադիրը միանշանակ պետք է ունենա առավելություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին