Միհրան Հակոբյանը վստահ է՝ Արա Սաղաթելյանի դեմ գործը ևս անձամբ ուղղորդում է Փաշինյանը
«Արա Սաղաթելյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում ներկայում վարչապետի աթոռը զբաղեցնողի ու Թուրքիայի, Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածությունների համատեքստում»,- Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Միհրան Հակոբյանը։
Հիշեցնենք, որ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի գլխավորությամբ քննում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։
Միհրան Հակոբյանը ներկայացնում է այդ պայմանավորվածությունների բովանդակությունը. «Հայաստանում պետք է մեկուսացվեն բոլոր այն մարդիկ, ովքեր Ադրբեջանի ու Թուրքիայի հակահայկական քաղաքականությանը դիմագրավելու, դրա դեմ քայլեր ձեռնարկելու գիտելիքներ ունեն»։
Հարցին, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը միջամտում է Արա Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործին, Քաղաքագետ Հակոբյանը պատասխանեց, վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում չկա մի քաղաքական հետապնդում, որն անձամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրահանգով ու նրա ուղղորդմամբ չի իրականցում։
«Դա կատարվում է առանց որևէ շղարշի, առանց որևէ քողարկման։ Բավական է հիշել Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում կա՞ մի դատավոր, որ իմ ասածը չանի։ Պետք է նայել նաև դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին»,-ասաց Հակոբյանը։
Նա նշեց, ոչ բոլորն են կատարում ապօրինի ու խայտառակ հրահանգները, մասնագիտական արժանապատվություն ունեցողները թողել են աշխատանքը, մյուսներն էլ ընդդիմացել են ու չեն կատարում, բայց կան նաև դատավորներ, որոնք թեկուզ ոչ մեծ հաճույքով կատարում են այդ հրահանգները։
Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին:
Փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Արա Սաղաթելյանին՝ բավարարելով քննիչի միջնորդությունը:
Արա Սաղաթելյանին մեղադրում են ՀՀ ՔՕ 226 (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածների հատկանիշներով:
Արա Սաղաթելյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբանները պնդում են, որ Արա Սաղաթելյանին կալանավորելու դատարանի որոշումը կայացվել է քաղաքական ճնշման ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյանի փաստաբան. Իմ ակնկալիքը վերաքննիչ դատարանից օբյեկտիվ, արդար, օրինական որոշման կայացնումն է
- Ժամը 13:00-ին վերաքննիչ դատարանում կքննվի քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի կալանքի հարցը. Մալյան
- Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին
- Արա Սաղաթելյանի հետ ընտանիքի անդամների տեսակցության սահմանափակումը հանվել է. Պաշտպան
- Կեղծ հաշիվներից մինչև մոնտաժված հոլովակներ․ ինչպես Արա Սաղաթելյանը դարձավ քաղբանտարկյալ
- «Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան»
- Արսեն Բաբայան. Արա Սաղաթելյանը պետք է անհապաղ ազատ արձակվի
- Արա Սաղաթելյանին անազատության մեջ պահելը հնարավոր է Ադրբեջանի պատվերն է. Նարեկ Մալյան
- Strana. Հայաստանում ձերբակալվել է հայտնի մեդիա-մենեջեր Արա Սաղաթելյանը․ նրա համախոհները խոսում են սարքված գործի մասին
- Արմեն Մինասյան. Արա Սաղաթելյանն Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմը հաղթած մարդ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան