Այսօր մենք օրական կորցնում ենք 5-7 մլն դոլար. Մելքումյան
«Մեր երկիրը գահավիժում է դեպի տնտեսական և սոցիալական անդունդ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով, չպետք է մոռանալ, որ տնտեսական բաղադրիչը ևս անվտանգության մաս է, և հետագայում, եթե նոր Հայաստան լինի, այս վճակից դուրս գալը տասնապատիկ ավելի ծանր ու դժվար է լինելու։
«2020-ին և 2021-ի հունվարին մեզ մոտ երկնիշ տնտեսական անկում է գրանցվում։ Եթե վերցնենք, որ 2020-ին ՀՆԱ-ն մինուս 7.5 տոկոս էր, դրան էլ գումարենք 2020-ին չունեցած 4 տոկոս տնտեսական աճը, ստացվում է, որ մոտ 12 տոկոս տնտեսկան անկում ունենք։ Տեսեք, եթե համավարակի պայմաններում մարտի կեսից սկսած 2 ամիս շարունակ մենք օրական մոտ 40 մլն դոլար ՀՆԱ չէինք ստանում, ապա այսօր 5-7 մլն դոլար մենք օրական կորցնում ենք, քանի որ բոլորը սպասողական վիճակում են։ Կա՛ քաղաքական ճգնաժամ, կա՛ տոտալ ճգնաժամ, բիզնես ծրագրերը չեն իրականացվում»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի, այս իրավիճակի պատճառներից մեկը պետական կառավարման համակարգի ձախողված լինելն է։
«Ընդունեք մի ներդրումային ծրագիր տարել են էկոնոմիկայի նախարարություն։ Հիմա այս չինովնիկը, օրինակ՝ փոխնախարար, պետք է ՏԻՄ-երի հետ ճշտումներ անի, օրինակ՝ շինթույլտվության հետ կապված։ Այդ գործը ամիսներով ձգձգվում է»,- նշեց Միքայել Մելքումյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին