Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայրենիքի փրկության շարժման ձևաչափի վերանայման հարցի հնարավորությունը չի քննարկում։ «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող ասուլիսում։
Երկրի նախկին ղեկավարին հարցրել են, թե արդյո՞ք նա չի պատրաստվում առաջնորդել այդ շարժումը։
Քոչարյանը նշել է, որ ինքն իսկապես աջակցել է շարժմանը, և այդ շարժմանը հաջողվել է իր շուրջ համախմբել հասարակության զգալի մասին։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով` շարժման ներկայիս առաջնորդ Վազգեն Մանուկյանն արժանի, փորձառու քաղաքական գործիչ է։ Քոչարյանը հիշեցրել է, որ շարժման նպատակը նախ կառավարության հրաժարականին հասնելն է, ապա` մեկ տարի անց, արտահերթ ընտրություններ անցկացնելը։ Մանուկյանն այդ ընտրություններին չի մասնակցելու։
Այդ առումով, ըստ Քոչարյանի, Հայաստանում շատ քիչ քաղաքական գործիչներ կլինեն, որոնք պատրաստ են իրենց վրա վերցնել այսքան լուրջ պատասխանատվություն։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր կողմնակիցներին կոչ արեց մասնակցել բողոքի ակցիաներին, նա միաժամանակ նշել է, որ չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել։
«Ես չեմ ընկալվում որպես կուսակցական առաջնորդ։ Հավանաբար ես չեմ ստեղծի քաղաքական կուսակցություն, չնայած չեմ բացառում այդ տարբերակը։ Երևի կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն ինձ հետ հավանական ընտրությունների ժամանակ»,-ասել է նա։
Նա որպես օրինակ բերել է իր նախագահության տարիները, հիշեցնելով, որ խորհրդարանում կոալիցիա էր գործում, որի օրոք երկիրը տնտեսական նշանակալի հավողություններ է ունեցել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան