Ռուբեն Մելիքյան. ԱԺ-ում հայտնվել են մարդիկ, ովքեր իրենց դրսևորում են լակոտի պես
«Մեր ԱԺ-ում հայտնվել են մարդիկ, ովքեր իրենց դրսևորում են լակոտի պես, այդպես չի կարելի առհասարակ խոսել դատական իշխանության ներկայացուցչի հետ»,-Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ, արդարաատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով վերջին երկու օրերին ԱԺ-ում ԲԴՀ նախագահին իմքայկլական պատգամավորների տված հարցերին։
Նա խոստովանեց, նյարդերը թույլ չեն տվել, որ նիստն ամբողջությամբ նայի, հետևել է մի քանի պատգամավորների հարցասրումների։
«Ազգանունը չեմ էլ հիշում։ Նույն մարդն էր, որո որոշել էր՝ «Ոչ»-ի շտաբը ղեկավարելու համար մարդիկ ինձ պետք է դատափետեն։ Այս իշխանությունը գաղափար չունի պետականության մասին, գաղափար չունի առհասարակ։ Հիշենք, որ երեկ ընդհանրապես թեմայի հետ կապ չունեցող հարցեր էին հնչում»,-ասաց նա՝ պատգամավորների վարքագիծը պայմանավորելով վախով, հիշեցրեց, որ դպրոցում սովորեցրել են՝ դավաճանի վերջը լինում է շատ վատ։
Մելիքյանը Ռուբեն Վարդազարյանի կնոջը ՀՔԾ հրավիրելը համարում է «հերթական ցածր վարքագիծը»։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ նախագահի կնոջն այսօր հրավիրել են ՀՔԾ. 168.am
- Երվանդ Վարոսյան. ԱԺ-ում այդ ցինիկ, փողոցային ֆարսը մեկնաբանել անհնար է
- Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք. Վարդազարյանը՝ Բաբաջանյանին
- Ռուբեն Մելիքյան. Եթե ձեզ վրա՛ տային իրենց շակալի տեղ դրած դատարկ ուսապարկեր, կնեղվեի՞ք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան