Ուժի կիրառումով իշխանության պահել հնարավոր չէ. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացը քաղաքական է:
«Ցանկացած նման գործ ունի քաղաքական դրդապատճառ: Նման իրավիճակներում, ըստ էության, ցանկացած խոսքի վրա կարելի է բացել ցանկացած գործ: Բայց քանի որ գործը քաղաքական է, ապա սա ոչ մի ռեալ արդյունք իրենց չի տա, որովհետև երբ որ հանրության մեծ մասը ցանկանում է, որ այս իշխանությունը հեռանա և մեծ քանակությամբ հարցեր կան, որոնց իրենք չեն պատասխանում, ապա նման գործերը ոչ մի արդյունք չեն ունենում, ճիշտ հակառակ ազդեցությունը կունենան»,- Քննչական կոմիտեի դիմաց լրագրողներին ասաց Ս. Դանիելյանը:
Քաղաքագետն ընդգծեց՝ այս իշխանության միակ հենարանը մնացել է ուժի կիրառումը, իսկ ուժի կիրառումով իշխանության պահել հնարավոր չէ:
«Իշխանությունը ուժի միջոցով կարողանում ես պահել այն ժանանակ, երբ հանրության զգալի հատվածը դա հասկանում է, ընդունում է, բայց երբ որ հանրության մեծ մասը դա չի ընդունում, պատմությունը ցույց է տալիս, այդ դեպքում իշխանություն պահելը անհնար է, ինչ որ փուլի այդ ամեն ինչը պայթում է, ունենում է շատ ծանր հետևանքներ հենց նրանց համար, ովքեր փորձում են ուժ կիրառել և ուժի միջոցով իշխանություն պահել»,- ասաց Ս. Դանիելյանը:
Դիտարկմանը, որ Վազգեն Մանուկյանի հայտարարել էր՝ Փաշինյանին վռնդելու սահմանադրական ճանապարհն արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անել, օրինակ՝ շենքեր գրավելով, քաղաքագետն ասաց. «Կա նախադեպային իրավունք, Հայաստանն այն երկրներից է, որտեղ նախադեպը հաշվի առնվում է:
Քաղաքական կյանքում նույնպես կան նախադեպեր: Շենքերի գրավումը սկսել է այս իշխանության ղեկավարը, պետական շենքեր են գրավել, շրջափակել: Դա նախադեպ է: Եթե դա պատժելի արարք է, պետք է սկսել իրենցից: Պետք է ձերբակալվի Փաշինյանը 2018-ին Ռադիոտուն, նախարարություններ մտնելու համար:
Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի՞ մեկին կարելի է, իսկ մյուսի հայտարարության համար կարելի է գործ հարուցե՞լ»:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը բողոքարկվելու է. պաշտպան
- Վազգեն Մանուկյան. Սովորական քաղաքական հետապնդում է
- Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին
- Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրելու գլխավոր նպատակն է թուլացնեն Հայրենիքի փրկության շարժումը. Մկրտչյան
- Եթե ինձ կալանավորեն, հազարավոր մարդիկ կան, ովքեր կշարունակեն Փաշինյանին հեռացնելու պայքարը. Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանը վաղը կանչվել է Քննչական կոմիտե հարցաքննության
- Վազգեն Մանուկյանի դեմ քրգործ է «կարվել»․ Գ․ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան