Խորհրդարանը չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր
Խորհրդարանը չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 36-ը: Քվեաթերթիկներից 8-ը ճանաչվել է անվավեր: Թեկնածու Արմեն Հայկյանցը ստացել է 13 ձայն, Արսեն Մկրտչյանը՝ 15 ձայն։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով, հետևաբար որոշումը չի ընդունվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը, բայց պատճառը ոչ թե դատավորների թեկնածուներն են, այլ նրանց ներկայացնողը՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Դատավորի թեկնածուներից Արսեն Մկրտչյանն էլ ասել էր՝ իր համար ցավալի է, որ քաղաքական որոշում եղավ։
Հարակից հրապարակումներ`
- Ցավում եմ, որ ընտրությունը կատարվում է քաղաքական որոշմամբ․ Վճռաբեկի դատավորի թեկնածու
- Երեք օր տևած քննարկումից հետո «Իմ քայլ»-ը տապալեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին