Պատգամավորները այն մարդիկ չեն, որ պետք է ընտրեն Վճռաբեկ դատարանի դատավոր. Սիմոնյան
«Ես երիցս համոզվում եմ, որ պատգամավորները այն մարդիկ չեն, որ պետք է ընտրեն Վճռաբեկ դատարանի դատավոր»,- այսօր խորհրդարանում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Պատգամավորը նկատեց՝ իրական թեման թողած իր գործըկերները շեղվում և այլ թեմաներից են խոսում։
«Ես հաշվել եմ, որ 3 օրվա ընթացքում գրեթե 7 աշխատանքային ժամ ծախսել ենք ոչ թե թեկնածուների հետ կապված հարցեր տալու վրա, այլ ծախսել ենք երրորդ անձի հետ կապված քննարկումներ կազմակերպելու վրա։ Արդյո՞ք այսօր մեր պետականությունն այդ մարտահրավերի առաջ է կանգնած, իմ խորին համոզմամբ՝ ոչ»,- նշեց պատգամավորը։
Տարոն Սիմոնյանի խոսքով, այն անձը, ում մասին պատգամավորները երեք օր շարունակ խոսում են (ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյան, խմբ.), այդ անձի թեկնածությանը և նրա՝ ԲԴԽ նախագահ ընտրվելուն ընդդիմությունը դեմ է եղել, մինչդեռ իշխանությունները կողմ էին։
«Երբ մենք դեմ էինք, դուք հարձակվում էիք մեր վրա ու ասում, որ ձեր ընտրությունը լվագույնն է։ Հիմա քանի որ այդ անձն այլևս չի սպասարկում ձեր շահերը, իր վրա եք հարձակվում»,- կարծիք հայտնեց ԼՀԿ-ական պատգամավորը։
Ըստ նրա, այո՛, դատավորները քաղաքական հայտարարություններ չպետք է անեն, քանի որ նրանք արդարադատության կրողներն են։
«Դատավորները արդարադատություն են իրականացնում, այլ ոչ՝ արդարություն։ Խնդրում եմ՝ չշփոթեք։ Արդարադատությունը օրենքով սահմանված ընթացակարգ է, իսկ արդարությունը՝ բարոյական կատեգորիա է։ Եթե մենք արդարադատություն ենք իրականացնում, ապա օրենքների հեղինակը ԱԺ-ն է։ Տվե՛ք ճիշտ օրենքներ, դատավորներից էլ պահանջե՛ք ճիշտ արդյունք»,- շեշտեց Տարոն Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ճաշել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել անելիքները
- Վճռաբեկ դատարանի նախագահը քաղաքական պաշտոնյաների հետ մի քանի ժամով փակվում է իր աշխատասենյակում. Թովմասյան
- Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն դոկտորականը պաշտպանել է ՌԴ նախագահին կից ակադեմիայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին