Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ իր ազատման հրամանագիրն անավավեր ճանաչելու պահանջով
ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ իրեն «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։
Հայցադիմումը ստացվել է երեկ՝ մարտի 3-ին։
Ըստ դատական տեղեկատվական համակարգի, Խաչատրյանի դիմումը կքննի դատավոր Մերի Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ Տիրայր Խաչատրյանի՝ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատմանը նախորդել էր նրա հարցազրույցը, որի ժամանակ «Իսկանդերի» 10 տոկոս պայթելու մասին Փաշինյանի հայտարարության մասին հարցին ի պատասխան նա ծիծաղել էր։
Խաչատրյանի ազատմանը հետևեց ԶՈՒ ԳՇ հայտարարությունը Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականի պահանջով։
Հարակից հրապարակումներ`
- Օնիկ Գասպարյանը նշանակվել է 5 տարի ժամկետով և պաշտոնավարելու է 5 տարի. Արամ Վարդևանյան
- Ավետիքյան. Օնիկ Գասպարյանը իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025 թվականի հունիսի 8-ը
- ԶՈւ ԳՇ. Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետը լրանալը հանդիսանում է ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը
- Արմեն Սարգսյանը Փաշինյանի առաջարկությունը ՍԴ չի ուղարկել
- Արմեն Սարգսյանն առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ հրամանգրի նախագիծը
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
- Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
- Yerevan.Today. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա