
Ճապոնացիների կարծիքով՝ օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն առանց հանդիսականի
«Տոկիո-2020»-ին արտասահամանցի հանդիսականների ներկայության մասին որոշումը կկայացվի մարտի կեսերին: Այս մասին հայտնել է օլիմպիական և պարալիմպիկ խաղերի պատասխանատու նախարար Թամայո Մարուքավան, փոխանցում է ՀԱՕԿ-ը։
Նա նաև նշել է, որ մրցասպարեզներում տեղացի հանդիսականների թույլատրելի քանակի հարցը կլուծվի մինչև ապրիլի վերջ:
Կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն իր հերթին լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ կցանկանար օտարերկրյա հանդիսատեսի հետ հարցը լուծել մինչև մարտի 25-ը, երբ կսկսվի օլիմպիական կրակի փոխանցավազքը:
Ճապոնացիների ավելի քան 90%-ը կարծում է, որ խաղերը պետք է անցկացվեն առանց հանդիսականի կամ նվազագույն թվով մարզասերների ներկայությամբ: Դա Yomiuri թերթի հարցման արդյունքն է։