Արա Սաղաթելյան. Քչերը գիտեն, որ 2011-ին Ադրբեջանում շատ հստակ գին էր նշանակված իմ գլխի համար
«Ես տանելու եմ ավելի սուր ու անընդմեջ պայքար։ Ես գտնում եմ, որ նորմալ չի, երբ, կներեք արտահայտությանս համար, մի բիճ գեղցի երկիրը տակնուվրա է արել ու տարբեր կեղծարարությունների, զերծարարությունների հիման վրա իրեն այնքան վստահ է զգում, որ անգամ ԱԱԾ համակարգը դարձրել է իշխանությունների քիլլեր»,-հայտարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նա հիշեցրեց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հայտարարությունը, երբ նշել էր, որ չի կարելի ԱԱԾ-ն վերածել քաղաքական գործիքի։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ այսօր նա ազատ արձակվեց 14-օրյա կալանքից։
«Գործը, որով փորձում են ինձ մեկուսացնել հասարակությունից, ըստ ԱԱԾ փաստաթղթերի, հարուցվել է հոկտեմբերի 10-ին։ Ավելի քան վստահ եմ, որ այս գործը ևս եղել է քննարկման առարկա։ Առավել քան վստահ եմ, որ Միքայել Համբարձումյանի հրաժարականի հիմքը եղել է այս, Վազգեն Մանուկյանի ու մի շարք այլ նման գործեր, երբ կեղծ, շինծու մեղադրանքներով մարդկանց փորձում են զրկել ազատությունից»,-ասաց Սաղաթելյանը։
Հարցին, թե ինչո՞ւ է թիրախ ընտրվել հենց Արա Սաղաթելյանը, վերջինը պատասխանեց, երկրի ղեկավարն ու նրա որոշ պնակալեզներ, որոնք զբաղված են տեղեկատվական, քաղաքական ոլորտով, մտասևեռվածություն ունեն իր հետ կապված։
«Բացի այդ բոլորին հայտնի է, որ ես Միքայել Մինասյանի ընկերն եմ, նրա թիմի անդամ եմ։ Ըստ երևույթին, ձեռքերը չեն հասնում Միքայել Մինասյանին, և նա փորձումէ այս կերպ որոշակի անհարմարություն պատճառել։ Ուզում եմ տեղեկացնել, որ մեր ընկերությունն ու թիմն այնքան ստաբիլ են, որ նման աննորմալ քայլերով ոչնչի չեն հասնի, առավել ևս նման մեղադրանքներով»,-ասաց Արա Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց, որ սա իր նկատմամբ հարուցված հինգերորդ գործն է, որով փորձում են իրեն ազատությունից զրկել։
Սաղաթելյանը չբացառեց, որ իրեն անազատությունից զրկելը կարող է կապված լինել նաև իր՝ հակադրբեջանական քարոզչության իրականացման հետ։
«Քչերը գիտեն, որ 2011-ին Ադրբեջանում շատ հստակ գին էր նշանակված իմ գլխի համար, շատ բարդ իրադարձությունների արդյունքում։ Ադրբեջանական մամուլը, մասնագիտական շրջանակաները պարզապես երջանիկ էին, այն մարդիկ, որ 2009, 2010, 2011 թվականներին ինձ որակում էին հայկական Գեբելս ու այլ վիրավորական արտահայտություններ անում, շատ երջանիկ էին։ Գիտե՞ք, տվյալ անձի ու նրա շրջապատի ստրկամտությունն այնքան մեծ է, որ ինքը կարող է մի բանը մի քանի տեղ վաճառել։ Քանի որ ՆԻկոլ Փաշինյանի ողջամտության մասին խոսք լինել չի կարող, ես բավարար հիմքեր ունեմ կարծելու, որ ինքը սպոնտան որոշումներ է կայացնում և անում է, կամ էլ նրան իր համար ոչ ակնհայտ ձևով կառավարում են»,-նշեց Սաղաթելյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. Այնքան փնթի գործ է, որ ինձ ներկայացրել են որպես «Արմենպրես»-ի տնօրեն
- Արա Սաղաթելյան. Այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան
- Մարդկանց քմահաճույքների պատճառով Արա Սաղաթելյանը 14 օր գտնվել է անազատության մեջ. Պաշտպան
- Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան