Գոռ Հովհաննիսյան. ԲԴԽ-ն կարող է ու պարտավոր Է դիմել ՍԴ ընդդեմ Ազգային ժողովի
Սահմանդրագետ Գոռ Հովհաննիսյանը, ով այս պահին մասնագիտական գործունեություն է ծավալում Գերմանիայում, գրում է.
«Ես կարծում եմ, որ ԲԴԽ-ն կարող է ու ՊԱՐՏԱՎՈՐ Է դիմել Սահմանադրական դատարան ընդդեմ Ազգային ժողովի (ՀՀ Սահմ․ 169-րդ հոդ․ 1-ին մասի 6-րդ կետ, 168-րդ հոդ․ 4-րդ կետ), քանի որ ԱԺ-ն արդեն որերորդ անգամ չարաշահում է դատավորներ ընտրելու իր լիազորությունը։
Թույլ տվեք, որ ձեր վեճերն ստանան քաղաքակիրթ լուծում։ Գործող Սահմանադրության կարևոր ձեռքբերումներից մեկը հենց ՍԴ-ին սահմանադրական մարմինների միջև վեճերի լուծման լիազորություն տալն է։
Թույլ տվեք, որ ձեր վեճերը վերջնական պարտադիր ուժով լուծեն դատարանները։ Դա օգուտ է բոլորին։
Ի վերջո վերջնական պարզ կդառնա, թե որ մարմինն ինչ անելու իրավունք չունի։ Ու ի՞նչ իմաստ ունի ստեղծել դատարաններ, հսկայական ծախսեր անել նրանց վրա, բայց չօգտվել նրանց ծառայությունից։ Իմ տեղեկություններով՝ 2018-ից մինչև այսօր ՍԴ-ն սահմանադրական մարմինների միջև վեճերի վարույթով դեռ ոչ մի գործ չի քննել։ Սա աբսուրդ է։ ՍԴ-ն հիմա պիտի ուղղակի ճռռար դիմումների բեռից։ Հայաստանում հիմա ի՞նչն է շատ, իհարկե պետական մարմինների միջև վեճերը։ Բայց ոչ մի մարմին դատարան չի դիմում իր վեճը լուծելու համար։
Բացի դրանից, ԱԺ-ում նստածներն իրենց Աստծուն հավասար են համարում։ Էդ մարդկանց ցած բերեք երկնքից, արթնացրեք իրենց անուրջներից։ ԱԺ-ն մյուսների նման պետական մարմին է, ունի իր լիազորությունները ու իրավունք չունի չարաշահելու դրանք։ Ու դա նրան կարող է բացատրել միայն ՍԴ-ն։ Ստիպեք ՍԴ-ին, որ էս ամենը բացատրի մեր անրջող պատգամավորներին»։
Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրությունն ԱԺ-ում իր հաստատուն տեղը կունենա դեպի Սարսաղստան իմ ճամփորդության...
Опубликовано Gor Hovhannisyan Четверг, 4 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ. Ռուբեն Վարդազարյան
- Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան
- Պաշտոնս թողնելուց հետո միանշանակ չեմ զբաղվելու քաղաքականությամբ. Ռուբեն Վարդազարյանը
- Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք. Վարդազարյանը՝ Բաբաջանյանին
- Զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ փորձեք ինձ դրդել. Ռուբեն Վարդազարյանը՝ իմքայլականին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան