Գևորգ Դանիելյան. Իշխող ուժը ունակ չեղավ դիմակայելու դատական իշխանության անկախության իրական փորձին հակադարձելու գայթակղությանը
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Իշխող ուժը ունակ չեղավ դիմակայելու դատական իշխանության անկախության իրական (ոչ թե հարթակային լոզունգներով) փորձին հակադարձելու գայթակղությանը:
Կերկերուն ձայնի ելևէջներն անթաքույց մատնում էին՝ Ազգային ժողովի կանոնակարգի բացահայտ խախտմամբ ԲԴԽ նախագահին իբր «համարձակ» հարցեր տվողների առնվազն խորը ներքին հուզմունքը:
Կրկնում եմ դատավորի անկախությունը առաջնահերթ պետք է յուրաքանչյուր քաղաքացու (այդ թվում՝ «խրոխտ» կեցվածքով հարցեր հնչեցնողներին)՝ անկախ երբևէ դատարանում մասնակից լինելու հանգամանքից, դա իրապես բարվոք, ոչ թե կեղծ մթնոլորոտ ստեղծելու գրավական է:
Ողջունում եմ նաև այն դատավորներին, որոնք բացահայտ իրենց աջակցությունը հայտնեցին ԲԴԽ նախագահին, նրանք գիտակցում են, որ դատական իշխանության սկզբունքային շահերը հավուր պատշաճի երաշխավորող գործիչների դեմ նյութվող քայլերին չի կարելի անգամ դիտորդի կարգավիճակով վերաբերել, էլ չեմ ասում՝ նպաստել:
Ինչևէ, ցավալի է այս ամենը, ցավալի է, որ կյանքի որակը որևէ կերպ բարելավելուն ուղղված գեթ մեկ օրինագիծ մշակելու, գործադիր իշխանության նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար անընդունակ մարդիկ դատական իշխանության նկատմամբ իրենց առաքելությունը տեսնում են սոսկ դատարանների դռներն արգելափակելու, հանրային հարթակները վերացական վիրավորանքի համար օգտագործելու մեջ, և սևեռվում բացառապես իրենց կանոնադրական գործառույթը ձախողելու վրա …»։
Իշխող ուժը ունակ չեղավ դիմակայելու դատական իշխանության անկախության իրական (ոչ թե հարթակային լոզունգներով) փորձին...
Опубликовано Gevorg Danielyan Четверг, 4 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Իրավաբան. Լրագրողի նկատմամբ իշխանական ներկայացուցիչների այսօրվա պահվածքը պետք է արժանանա իրավական գնահատականի
- Գոռ Հովհաննիսյան. ԲԴԽ-ն կարող է ու պարտավոր Է դիմել ՍԴ ընդդեմ Ազգային ժողովի
- Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ. Ռուբեն Վարդազարյան
- Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան
- ԲԴԽ նախագահի կնոջն այսօր հրավիրել են ՀՔԾ. 168.am
- Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք. Վարդազարյանը՝ Բաբաջանյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան