Թուրքիայում Ուկրաինայի խնդրանքով քանդակի վրայից ջնջել են Ռուսաստանի քարտեզը
Ուկրաինացի դիվանագետներին վրդովեցրել է թուրքական հանգստավայրում կանգնեցված քանդակը, որի վրա առկա է Ռուսաստանի քարտեզը: Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Էմինե Ջապարովայի ֆեյսբուքյան էջում այդ մասին տարածած հաղորդագրությունը ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Ալանիա քաղաքում միջազգային գեղարվեստական փառատոններից մեկի ժամանակ, Ռուսաստանի քաղաքացու հեղինակած քանդակներից մեկի վրա նրանք նկատեցին Ռուսաստանի քարտեզը՝ գրավյալ Ղրիմի հետ»,-գրել է նա:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես քայլեր է ձեռնարկել: Մասնավորապես, Թուրքիայում այդ երկրի հյուպատոս Էմիր Ռուստամովն այցելել է Ալանիա և դիմել քաղաքապետ Ադեմ Մուրատ Յուդժելին, իր կարծիքով, սխալ քարտեզը հանելու պահանջով:
Ֆեյսբուքում Ջապարովայի հրապարակած լուսանկարից երևում է, որ քաղաքային իշխանությունները ջնջել են քարտեզը:
Մոսկվան բազմիցս շեշտել է, որ թերակղզին վերամիավորվել է Ռուսաստանին միջազգային իրավունքի լիակատար համապատասխանությամբ անցկացված հանրաքվեից հետո, որի ժամանակ տարածաշրջանի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել ՌԴ-ին միանալուն: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը վերջնականապես փակված է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան