Այնպես չէ, որ ով այսօր այս հարթակում է, Հայաստանի հաջորդ իշխանությունն է. Իշխան Սաղաթելյան
«Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությանն ընտրելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այս պահին քաղաքացու խնդիրն ինչ-որ մեկին իշխանության բերելը չէ, այս փուլում մեր խնդիրը հայրենիքը փրկելն է»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող խորհրդի անդամ Իշխան Սաղաթելյանը։
Գրառմանը կից նա հրապարակել է տեսանյութ, որում, մասնավորապես, ասում է.
«ՀՀ քաղաքացին պետք է ձևավորի իր իշխանությունը։ Այդ քաղաքացիները պետք է հասկանան, որ իշխանությունն իրենց ձեռքում է։ Իրենք պետք է ընտրեն նրամ, ում ուզում են։ Այս պահին իրենց խնդիրը ինչ-որ մեկին իշխանության բերելը չէ, սա ամենակարևորն է։ Այսօր շատերը, որ գալիս են այստեղ (Բաղրամյան պողոտա, խմբ.), այնպես չէ, որ իմ կամ իմ գործընկերոջ համակիրն են։ Շատերը գալիս են, որովհետև հասկանում են՝ երկիրը վտանգի տակ է։ Գալիս են, որ կանգնեն բանակի, եկեղեցու, պետականության կողքին։
Այս փուլում մեր խնդիրը հայրենիքը փրկելն է, իսկ դրա առաջին քայլը այս մարդուն (Նիկոլ Փաշինյան, խմբ.) հեռացնելն է։ Հաջորդ փուլում ժողովուրդն է որոշելու, թե ով է իր իշխանությունը։ Ինձ չի՞ հավանում, մյուսին չի՞ հավանում, իր խնդիրն է։ Ինքը կարող է ընտրել նրան, ում հավանում է։ Այնպես չէ, որ ով այսօր այս հարթակում է, Հայաստանի հաջորդ իշխանությունն ինքն է։ ՀՀ հաջորդ իշխանությանը որոշելու է ՀՀ քաղաքացին»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր երկրում կա մեկ սադրիչ՝ Նիկոլ Փաշինյանն է. Իշխան Սաղաթելյան
- Եվ այլևս ակնհայտ է ամեն ինչ՝ դավաճանն աջակցություն չունի. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան