Լիա Իվանյան. Վարպետության դաս էքս-նախագահից
Մարտի 4-ին Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս տվեց ռուսական հեղինակավոր լրատվամիջոցներին։ Ծեծված արտահայտություն կօգտագործեմ, բայց նախորդ բոլոր հարցազրույցների նման սա ևս «լույսի շող էր խավարի թագավորության մեջ»։
Զավեշտի վերածված մեր առօրյայում, երբ նույնիսկ մեծ ցանկության դեպքում երկու րոպեից ավել չես կարողանում լսել գերագույն բացասականի անդուր ձայնը կամ ԱԺ-ում առյուծ կտրած երիտասարդների հաթաթաները, պետական մտածողությամբ գործչի խոսքը հույս ու հավատ է ներշնչում, որ դեռ ամեն ինչ չէ կորած։
Ասուլիսում հնչեցին Հայաստանի այսօրվա վիճակին վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնց ընդգրկումը վկայում է ռազմավարական դաշնակցի կողմից մեր երկրում կատարվածի հանդեպ եղած մեծ հետաքրքրության մասին։ Պատասխանները հստակ էին, խորքային և հասցեական։ Ոչ մի ռևերանս կամ սար ու ձոր ընկնել․ այսինքն հենց այն, ինչը ներհատուկ է Ռոբերտ Քոչարյանին՝ զուսպ, հավասարակշիռ, առանց վիրավորանքների և պիտակավորումների։
Բայցևայնպես, էմոցիոնալ զսպվածության տակ զգացվում էր խորը անհանգստությունը երկրի ապագայի հանդեպ։ Զգացվում էր նաև ընդունած որոշման վճռականությունը՝ «այո, պատրաստ եմ երրորդ անգամ ստանձնել երկիր վերականգնելու և զարգացման ուղուն բերելու դժվարին գործը»։
Երևի թե հեշտ չի տրվել նրան այդ որոշումը, հաշվի առնելով հանրության մի հատվածի երախտամոռությունն իր նախագահության տարիների բարգավաճման առումով։ Սակայն ով ծանոթ է նրա «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գրքին, և հետևել է 2018-ի ամռանից մոտ երկու տարի բանտարկված պարոն Քոչարյանի պահվածքին, երևի չէին էլ կասկածում, որ նա պետության շահը վեր կդասի անձնական հանգստությունից։
Հետաքրքքիր է, որ փրկության հույս Ռ․Քոչարյանի հետ են կապում նաև այնպիսիները, ովքեր մի տեսակ «կողի չընկնելով» հանդերձ ներքուստ գիտեն, որ հենց նա ունի այն հատկությունները, որոնք անհրաժեշտ են առաջնորդին՝ ստեղծված անմխիթար վիճակից երկիրը հանելու համար։ Ասուլիսում հնչած պատասխաններից հստակ զգացվում էր, որ էքս-նախագահի համար հստակեցված են անցնցում իշխանափոխությունից հետո սպասվելիք անելիքները և՛ միասնական ընդդիմության, և՛ անձամբ իր համար։ Եվ հերթական անգամ ողնաշարդ ուղղվում է այն մտքից, որ ճիշտ կառավարման դեպքում մեր վիրավոր պետությունը կբուժի իր վերքերը, և դաժան երազի պես կհիշենք այս այս գունավոր-թավշյա տարիները։
Հ․Գ․ Ասուլիսի առանձին կետերի չեմ անդրադառնում, որովհետև այն ամբողջությամբ պետք է նայել՝ վարպետության դասի ողջ խորությունն ընկալելու համար։
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. Ինքնախաբեություն
- Լիա Իվանյան. Բանակը ժողովրդի կողքին
- Լիա Իվանյան. 52 տոկոսի ժամը
- Լիա Իվանյան. Անտղամարդ գյուղեր
- Լիա Իվանյան. Դավաճանին պատժե՞լ, թե դավաճան չասել
- Լիա Իվանյան. Թմբիրի մե՞ջ ենք ապրում
- Լիա Իվանյան. Նժարին է պետությունը պահելու խնդիրը
- Լիա Իվանյան. Ռուսական արտադրության Նիկոլը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին