Լիտվայի մտավորականների կոչը Ադրբեջանին՝ արագացնել զոհերի մարմինների, ռազմագերիների ու գերիների վերադարձը Հայաստան
Լիտվացի հայտնի կինոռեժիսոր և պրոդյուսեր Դրազդաուսկաս Կեշտուտիսն իր ֆեսբուքյան հաշվում հրապարակել է Լիտվայի ականավոր մտավորականների հայտարարությունը, որով կոչ է արվում Ադբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերիների վերադարձը Հայաստան:
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Մենք՝ Լիտվայի Հանրապետության մշակութային գործիչներս, միանալով փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանի (Սեյմաս) Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամների հայտարարությանը, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին խոչընդոտներ չստեղծել Ղարաբաղյան երրորդ պատերազմի զոհերի աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակման գործընթացներում ու վերջիններիս անհապաղ վերադարձնել Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի բոլոր գերիներն արդեն վերադարձվել են:
Կոչ ենք անում նաև առաջադեմ միջազգային հանրությանը միանալու մարդասիրական այս նախաձեռնությանը և սատարել Արցախում վերջին պատերազմից հետո ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը»։
Բուդրայտիս Յուոզաս - թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, լուսանկարիչ, դիվանագետ
Կալցոնաս Բենհարդաս - կոմպոզիտոր
Դրազդաուսկաս Կեշտուտիս՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր
Գրիգորյան Հասմիկ՝ օպերային երգչուհի
Իբելհաուպտայտե Դալիա՝ թատրոնի և օպերայի ռեժիսոր, պրոդյուսեր
Էիդրիգեվիչյուս Ստասյս՝ նկարիչ
Կորշչունովաս Օսկարաս՝ ռեժիսոր, դրամատուրգ, նկարիչ
Լանդսբերգիս Վ. Վիտաուտաս՝ բանաստեղծ, հրապարակախոս, թատրոնի և կինոյի ռեժիսոր, մանկագիր
Մամոնտովաս Անդրիուս՝ երաժիշտ, պրոդյուսեր, դերասան
Մատելիս Արունաս՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր
Մայնելիտե Վայվա՝ դերասանուհի
Միշկունայտե Վիկտորիա՝ օպերային երգչուհի
Շիաուչյուլիս Սաուլիուս՝ դաշնակահար, կոմպոզիտոր
Ստոնիս Աուդրիուս՝ կինոռեժիսոր
Ստորպիրշտիս Գեդիմինաս՝ թատրոնի և կինոյի դերասան, թատրոնի ուսուցիչ
Յեվդոկիմովաս Արթուրաս՝ կինոռեժիսոր
Վաչերսկիս Ադոլֆաս՝ դերասան, ռեժիսոր
Վենցլովա Թոմաս - բանաստեղծ, հրապարակախոս, մեկնաբան, գրականագետ, պրոֆեսոր
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանի Ֆանարից մինչև ադրբեջանական բանտեր․ ֆրանսիական L'Orient-Le Jour-ը՝ Մարալ Նաջարյանի մասին
- Ռազմագերիների հարցը Բաքվի համար իսկապես խնդրահարույց է դառնում. Արա Այվազյան
- Լեհ քաղաքական գործիչն Ալիևին առաջարկում է իրեն փոխանակել հայ ռազմագերիների հետ
- Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը․ ԱՀ ՄԻՊ
- Ալիևը հայտարարել է՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը օրակարգից դուրս պետք է գա, ռազմագերիներն էլ՝ «դիվերսանտներ են»
- Ադրբեջանը ռազմագերիներին վերադարձնելու գործընթացն օգտագործում է քաղաքական նպատակներով. Վաղարշակ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին