Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում պարտվել է Ստեֆանոս Ցիցիպասին
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող թենիսի ATP-ի 500 շարքի մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի առաջին մասնագետները։
Հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում երեք սեթում պարտվել է մրցաշարի երկրորդ համար Ստեֆանոս Ցիցիպասին։ Հույն թենիսիստը հաղթել է 4-6, 6-3, 7-5 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ։
Ցիցիպասը այս հաղթանակից հետո կբարելավի իր դիրքը նաև ATP-ի վարկանիշային աղյուսակում՝ բարձրանալով 5-րդ տեղ ու շրջանցելով Ռոջեր Ֆեդերերին։
Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև Մարտոն Ֆուչովիչը։ Նա երկու սեթում 6-3, 6-2 հաշվով հաղթել է Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինային։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները