Հայաստանի արտահանումը նվազել է 5,2%-ով, իսկ ներկրումը` 15,9%-ով․ զեկույց
Տարվա երկրորդ կեսից Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման ցուցանիշներում վերականգնողական աճ կնկատվի, իսկ արտահանման նախաճգնաժամային ծավալները կգրանցվեն 2022 թվականին: Այս մասին ասվում է տնտեսագետներ Աշոտ Թավադյանի և Թաթուլ Մանասերյանի զեկույցում, որը Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ներկայացրել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
«Արդյունաբերական արտադրանքը 2020թ. 2019թ. համեմատությամբ արձանագրել է անկում 0,9%: Տարեկան կտրվածքով լեռնահանքային արդյունաբերությունը եւ հանքավայրերի շահագործումը նախորդ տարվա համեմատությամբ արձանագրել են աճ 11,6%-ի չափով: Վերամշակող արդյունաբերությունը այդ նույն համեմատությամբ նվազել է 3,9%-ով: Անցյալ տարի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների ոլորտում նախորդ տարվա համեմատությամբ 0,1% աճ է գրանցվել:
Տնտեսական ակտիվության գործակիցն ընկել է 7,5%-ով, ինչը պայմանավորված է ծառայությունների ոլորտում եւ շինարարության հատվածում ողջ տարվա ընթացքում էական անկումով:
Հայաստանում գործազրկության ծավալը (ավելի քան 20%) աճել է ոչ միայն ներտնտեսական իրավիճակի վատթարացման և պատերազմի ծանր հետեւանքների, այլեւ «լոքդաունի» պատճառով: 2021թ. առաջին եռամսյակում ճանապարհների մասնակի բացման հետեւանքով իրավիճակը կարգավորման միտում է գրանցել:
Գյուղատնտեսության ոլորտում 1,4% աճ է գրանցվել:
Մանրածախ առեւտուրը կրճատվել է 16,6%-ով: Սա ԵԱՏՄ-ում երկրորդ ցուցանիշն է:
Այս տարի ակնկալվում է, որ տնտեսությունը վերականգնողական աճ կցուցաբերի: Ռուսաստանում կրկին մեծացել է արտասահմանյան աշխատուժի կարիքը:
Հայկական արտահանումը Ռուսաստան 2020թ. կրճատվել է 11%-ով:
Ընդհանուր առմամբ Հայաստանի արտահանումը նվազել է 5,2%-ով, իսկ ներկրումը` 15,9%-ով:
2020 թվականին Հայաստանից համախառն արտահանումը նվազել է 3,9%-ով: Դեպի ԵԱՏՄ երկրներ անկումը կազմել է 8,3%:
Բելառուս արտահանումն աճել է 18,7% և դեպի Ղազախստան` 19,3%: Անցած տարի Ռուսաստան արտահանումը նվազել է 9%-ով:
2021-2022 թթ. կգրանցվի տեքստիլի և տրիկոտաժի արտահանման վերականգնողական աճ: Սննդամթերքի արտադրության և արտահանման ոլորտում նույնպես աճ է գրանցվել: Ձկան արտահանումն աճել է 84,7%, բանջարեղենի արտահանման աճը կազմել է 19,4%, բանջարեղենի վերամշակված արտադրանքի արտահանման աճը կազմել է 28,0%, ձվի և կաթնամթերքի արտահանման աճը` 47,3%:
2020թ. ներկրումը կրճատվել է 17,7%: Կրճատվել է Ռուսաստանից ներկրումը 0,7%:
Հաղորդակցությունների ապաարգելափակման մասին քննարկումների ֆոնին օրակարգում պետք է ներառել նաեւ Վարդենիս-Մարտակերտ, Իջեւան-Ղազախ ավտոճանապարհների բացման հարցերը, Երասխ-Սադարակ երկաթուղային ճանապարհի վերականգնումը, Ա Երասխ-Սադարակ երկաթուղային ճանապարհի վերականգնումը, ինչպես նաև աբխազական երկաթուղու վերաբացման հնարավորությունն ու Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացումը:
Հայ-ռուսական հարաբերությունների խորացումն ու զարգացումը միակ հնարավորությունն է, որը կարող է չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել թուրք-ադրբեջանական տնտեսական եւ քաղաքական էքսպանսիայից առաջացող տարբեր սպառնալիքներն ու մարտահրավերները Հայաստանի համար»,-ասված է զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան