Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սկսում է պատմական այցն Իրաք
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր պատմական այց է կատարում Իրաքի մայրաքաղաք, որտեղ հանդիպելու է Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սիստանիին, աղոթելու է պատերազմի և ահաբեկչության զոհերի համար, այցելելու է Իրաքի Քրդստան և Քարաքոշի քրիստոնեական կենտրոն, պատարագ է մատուցելու Էրբիլում: Հռոմի պապը Իրաքում կլինի երեք օր։ Այս մասին գրում է Tass-ը։
Չնայած համաճարակի հետ կապված սահմանված սահմանափակումներին և նախազգուշական միջոցներին, Ֆրանցիսկոս պապը եկել է իրեն ուղեկցող լրագրողների սրահ՝ ընդհանուր առմամբ 74 մարդ, և յուրաքանչյուրին առանձին ողջունել:
«Ես պետք է ենթարկվեմ կանոններին և չեմ կարող սեղմել ձեռքերը, բայց ես չէի ուզում հեռու մնալ [ձեզանից]», - ասել է Ֆրանցիսկոս պապը։
Կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստված Հռոմի պապը, ինչպես պատվիրակության բոլոր անդամները, լրագրողների հետ զրուցելիս բժշկական դիմակով են եղել։ Լրագրողները Հռոմի պապին նվիրել են գրքեր և հրատարակություններ։