«Հրապարակ». Հիմա էլ որոշել են դատական համակարգը քանդել
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական մեծամասնությունը երեկ տապալեց վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրությունը: Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Սյունիքի մարզի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, պատգամավորները պետք է ընտրություն կատարեին մյուս երկու թեկնածուների միջև: Սակայն անցած երկու օրերին իմքայլականները քննարկեցին ոչ թե թեկնածուներին, այլ՝ ԱԺ-ում նրանց ներկայացրած ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցը։
Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց` չեն ընտրելու ներկայացված թեկնածուներից ոչ մեկին: «Այս քայլով «Իմ քայլը» խմբակցությունը դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների նկատմամբ, որոնց մեծագույն ակնածանքով ենք վերաբերվում, այլ որպես վերաբերմունք ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունների վերաբերյալ»,- ասաց նա: Ընտրությանը իշխող խմբակցությունը չմասնակցեց։
Առնվազն ծիծաղելի է, երբ դատական իշխանությունը բարեփոխելուց, դատարանների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելուց, դատական անկախությունից խոսող իշխանությունը ԲԴԽ նախագահի «ինադու» չի համալրում վճռաբեկ դատարանի կազմը։ Այս իշխանությունների կողմից պետական ինստիտուտները կազմաքանդելու աղետալի գործելաոճը նորանոր դրսևորումներ է ստանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան