Որևէ մեկը պատկերացնո՞ւմ է Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն. ՄԻՊ
«Ադրբեջանական մամուլը պատգամավորների մասնակցությամբ մեր հանդեպ լայնածավալ արշավ է սկսել բացարձակ վիրավորանքներով: Հատուկ հաղորդում ենք պատրաստել ու կներկայացնեք միջազգային կառույցներին, որ մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները կատարելու համար սպառնալիքներն են հնչում»,- ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա ընդգծեց՝ պատերազմի ընթացքում մարդու իրավունքների կազմակերպությունների պասիվությունը նպաստել է մարդու իրավունքների խախտումների ավելացմանը, քաղաքական հարցերը գերակայել են մարդու իրավունքների նկատմամբ:
«Սյունիքի և մյուս մարզերում վիճակը հենց այն իսկական օրինակն է, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը լրացնում են անվտանգությանը: Անվտանգությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը ոչ թե իրար հակասող, այլ իրար լրացնող կատեգորիաներ են»,- ասաց Ա. Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ եթե անպատժելիությունը, հանցագործությունները չեն պատժվում, ավելի դաժան ձևով կարող են կրկնվել, հետևաբար, կարևոր է միջազգային հանրության խիստ արձագանքը:
«Ադրբեջանում գոյություն ունեն էթնիկ հիմքով և դրդապատճառներով պայմանավորված հանցագործություններ հայերի նկատմամբ և սպանություններ հենց առաջին հերթին: Դա հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր մի շարք վճիռներով: Հայատյացությունը գեներացվում է բարձրաստիճան քաղաքական ուժերի կողմից՝ նախագահի գլխավորությամբ»,- ասաց Թաթոյանը:
Այս ամենի պայմաններում, նրա խոսքով, որևէ մեկը պատկերացնո՞ւմ է Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցություն:
«Այս պայմաններում դուք պատկերացնո՞ւմ եք խաղաղ գոյակցություն, բա ընթացիկ հոգեկան տառապանքնե՞րը, որ Ադրբեջանը մտադրված պատճառում է, արհեստական ձևով ձգձգում է գերիների հարցը և սա նույնպես հոգեկան խոշտանգման ձև է: Միակողմանի խաղաղ գոյակցություն չի լինում»,- ասաց Արման Թաթոյանը:
Անդրադառնալով գերիների հարցին, Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, հայ գերիներն Ադրբեջանում պահվում են ապօրինաբար:
«Միջազգային իրավունքի և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է գերի պահելը՝ ամսաթվով պայմանավորված, որովհետև մենք գործ ունենք ընթացիկ զինված կոնֆլիկտի հետ, և այդ կոնֆլիկտը չի դադարել։ Եթե կա զինված ընթացիկ հակամարտություն, ապա, ակնհայտ է, որ մենք գործ ունենք գերիների հետ: Այն, ինչ անում է Ադրբեջանը, հակասում է եռակողմ հայտարարությանը»,- ասաց Արման Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքում Ադրբեջանի դրոշակների ու ցուցանակների տեղադրումը պատրվակ է թշնամու զինուժի տեղաշարժի համար. Թաթոյան
- Լիտվայի մտավորականների կոչը Ադրբեջանին՝ արագացնել զոհերի մարմինների, ռազմագերիների ու գերիների վերադարձը Հայաստան
- Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի. ՄԻՊ
- Գերմանիայի Բունդեսթագում կազմակերպված քննարկմանը Արման Թաթոյանը բարձրացրել է ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցը
- Ռազմագերիների հարցը Բաքվի համար իսկապես խնդրահարույց է դառնում. Արա Այվազյան
- Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները սկսել են անդրադառնալ ՀՀ ՄԻՊ հայտարարություններին
- «Թոմաշ Լեխ Բուչեկը տրամադրել է մի շարք տեղեկություններ Ադրբեջանում գտվնող եզդի գերիների մասին»
- Լեհ քաղաքական գործիչն Ալիևին առաջարկում է իրեն փոխանակել հայ ռազմագերիների հետ
- Քննարկվում է հայ գերիների վերադարձը՝ Ադրբեջանի կողմից խոչընդոտելը դատապարտելու վերաբերյալ նախագիծը
- Վանեցյան. Գերիների վերադարձով անհատները չեն կարող զբաղվել
- ՀՀ նախագահի ու ՄԻՊ աշխատակազմերը համատեղ կաշխատեն գերիների վերադարձի խնդիրների բարձրաձայնման ուղղությամբ
- Ադրբեջանական լրատվամիջոցը հրահրում են նոր ատելություն. Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին