Իրավունք 11:40 05/03/2021 Հայաստան

Սյունիքի մարզում պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի. ՄԻՊ

«Սյունիքի մարզում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի»,- ասուլիսում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝  ներկայացնելով նոր հայեցակարգը մարզերում սահմանների հետ կապված գործընթացի վերաբերյալ։

Նա նշեց, որ ՄԻՊ իրավասության սահմաններում կատարված համակողմանի ուսումնասիրություններն ու ապացույցները վկայում են դրա անհրաժեշտության մասին:  

Ա. Թոթոյանն ընդգծեց, որ Ադրբեջանում բարձր մակարդակ ունի հայատյացությունը և թշնամանքի կազմակերպված քարոզի աստիճանն ունի ինստիտուցիոնալ նշանակություն:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև ասաց, որ Ադրբեջանը շարունակում է կրակոցները հայկական մի շարք գյուղերի ուղղությամբ, ուսումնասիրել են այն զինատեսակները, որոնցով առավելապես կրակում են ադրբեջանցիները:

Նա ներկայացրեց մի շարք ապացույցներ այս ամենի մասին:

Ա. Թաթոյանն ընդգծեց, որ սահմանների որոշման գործընթացի հիմքում պետք է լինեն կարևորագույն սկզբունքներ՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավարություն և մարդու իրավունքներ:

«Սահմանների հետ կապված բոլոր գործընթացների հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները: Սա ոչ թե այլընտրանքային պահանջ է, այլ պարտադիր պահանջն է: Ընդ որում, մարդու իրավունքն այնպիսի հիմք է, որ եթե այս հիմքը չպահպանվի, ամբողջ գործընթացի իրավաչափությունը տապալվում է միանգամից:

Միաջազգային սկզբունքներից պարտադիր  կիրառման ենթակա են՝ հարգանք սահմանային բնակիչների արժանապատվության նկատմամբ ու նրանց պաշտպանված իրավունքները, սահմանային բնակիչների բնականոն կյանքի ապահովում, անվտանգություն և խաղաղություն, հաշվետվողականություն, տեսանելիություն և բավարար տեղեկություններ: Իհարկե, այս ամենը պետք է ապահովվի հանձնաժողովային, մասնագիտացված աշխատանքներով, որոնք պետք է իրականացվեն նախապես մասնագետների ներգրավմամբ՝ ինժեներներ, հողաշինարարներ, պատմաբաններ, տեղի բնակիչների հետ պարտադիր համագործակցություն»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանն այնուհետև թվարկեց, թե այսօր ինչ խնդիրներ կան Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում. «Մարդկային արժանապատվության կոպիտ ոտնահարում: Խոսքս վերաբերում է խաղաղ բանկիչներին ու առաջին հերթին երեխաներին:

Կյանքի իրավունքի իրական վտանգներ: Ադրբեջանի կողմից արձակվող կրակոցներ խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ: Սյունիքի Ներքին Հանդ գյուղում դպրոցն ընդամենը 500 մետր հեռավորության վրա է ադրբեջանական զինված ուժերի դիրքերից ու այնտեղ արձակվում են կրակոցներ: Միջազգային որևէ կազմակերպության կարող է ինձ ասել՝ սա երեխաների լավագույն շահից բխող իրավիճա՞կ է»:

Նա նաև նշեց, որ արձանագրվում են սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ.

«Խոսքը վերաբերում է մի քանի իրավիճակներին, մարդիկ Խորհրդային Հայաստանի կամ ՀՀ պետական մարմինների կողմից ստացած օրինական փաստաթղթերը ձեռքներին՝ ֆիզիկապես չեն կարողնում օգտվել իրենց սեփականություն հանդիսացող տարածքներից, որովհետև դրանք, այսպես կոչված, ադրբեջանական են:

Հողեր, տներ կան, ուղիղ Ադրբեջանի նշանառության տակ են, կրակոցներ են, չեն կարողանում օգտվել դրանցից»:

Ա. Թաթոյանի ներկայացմամբ, հայեցակագի էությանն այն է, որ Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի առնվազն 5-7 կիլոմետր տարածությամբ:

«Ապացույցների վրա հիմնված հաշվարկ է, հիմնված է նաև առավելապես այն զինատեսակներից կրակոցների հիման վրա, որոնք արձակում են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները հայկական գյուղերի ուղղությամբ»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:

Նա ընդգծեց՝ միջազգային հանրությունն այստեղ ունի կարևոր անելիք, քանի որ այս ամենը սկզբունքորեն  հակասում է այն ամենին, ինչ տարիներ ստեղծել են՝ մարդու իրավունքների ոլորտին վերաբերող ուղեցույցներ, կոնվենցիաներ, պահանջներ, հետևաբար, պետք է ստանա սկզբունքային լուծում:

Ա. Թաթոյանն ասաց, որ համագործակում են ՀՀ արտաքին գործերի նախարարության, դեսպանների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց նաև, որ միջազգային լուրջ կառույցներից արձագանքներ ստացել են, սակայն անուն չի նշի, քանի որ պայմանավորվածություն ունեն:

«Ուրախ եմ, որ բարձրացվող հարցերը տեղ են հասում: Ամեն ինչ կոնկրետ ապացույցներով ենք ներկայացնում: Որևէ սուբյեկտիվ գնահատական առհասարակ չեմ տալիս, բացառապես ապացույցներ են, տեղեկություններ, փաստեր: Այս ամենի հիման վրա հանգում ենք եզրակացության, որ պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, քանի որ գործ ունենք այն երկրի զինված ուժերի ծառայողների հետ, ում գերագույն գլխավոր հրամանատարի հայտարարած ռազմավարական քաղաքական նպատակներն ունեն էթնիկ զտումների ու ցեղասպան բնույթ»,- ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:46
Ծավ գյուղի անտառամերձ հատվածում հրդեհ է, քամու պատճառով առկա է դեպի անտառ տարածման վտանգ
Նոյեմբերի 2-ին, ժամը 14:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հունաստանի հայոց թեմի ներկայացուցիչներ և ուխտավորներ են եկել Մայր Աթոռ՝ եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով
Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի թեմական կառույցների...
Աղբյուր` Panorama.am
20:19
Բժիշկ Մյասնիկովը թվարկել է ամենաառողջարար ըմպելիքները
Սովորական մաքուր ջուրը, թեյը և սուրճն ամենաառողջ ըմպելիքներն են։ «Ռոսիա 1» ալիքի «Բժիշկ Մյասնիկով» հաղորդման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արցախցիների խնդրանքով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ
ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է...
Աղբյուր` Panorama.am
19:27
Նիկոլը նաև լվանում է Թուրքիայի արյnւնnտ երեսը վերջինիս՝ ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում. Աշոտյան
«Հայոց ցեղասպանության ուրացումը ոչ թե Միրզոյանի, այլ անձամբ Փաշինյանի նախաձեռնությունն է»
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջուլիետա Ավանեսյանը` ծանրամարտի Մ20 առաջնությունում Եվրոպայի չեմպիոն
Պոկում և հրում վարժություններում ևս Ավանեսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին։
Աղբյուր` Panorama.am
19:02
Հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու. Մեսրոպ Մանուկյան
 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այցելել է «Երևան ավտոբու» ՓԲԸ, ծանոթացել է...
Աղբյուր` Panorama.am
18:48
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտից քաղաքացուն իջեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը
Նոյեմբերի 2-ին, ժամը 16:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:35
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին կայցելի Հայաստան
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի և կբանախոսի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:28
Մեծ Մանթաշի մոտակայքում հրդեհից ջերմահարվել են եղևնու և սոճու տնկիներ
Նոյեմբերի 2-ին, ժամը 15:13-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Մանթաշ ...
Աղբյուր` Panorama.am
18:19
ՀՖՖ փոխնախագահը՝ հավաքականի գլխավոր մարզչի ու Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով երկրպագուների ակցիաների մասին
«Այն տարբերակը, որ մենք ընտրում ենք, չի լինելու հայաստանցի»,- ասել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը՝ պատասխանելով Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Քանյե Ուեսթը 1 միլիարդ դոլարով վավերագրական ֆիլմ է նկարահանել իր մասին
Ռեփեր Քանյե Ուեսթը  իր մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել. «Ո՞ւմ անունով» ֆիլմի համար նա ծախսել է 1 միլիարդ դոլար։ Variety-ի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ակցիա՝ «Արարատ»-«Փյունիկ» խաղի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով
Հայաստանի  Պրեմիեր լիգայի «Արարատ» - «Փյունիկ» խաղի ժամանակ երկրպագուները  ակցիա են իրականացրել՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
17:30
COP29-ը՝ Ադրբեջանում, COP17-ը՝ Հայաստանում․ քաղաքական հատուցո՞ւմ
Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր և COP17-ը  2026թ,-ին անցկացվելու է մեր...
Աղբյուր` Panorama.am
17:18
Դիզայներները նորաձևության տարօրինակ հնարք են մտածել, որը խոստանում է դառնալ ձմեռան գլխավոր թրենդ
Վերջին Նորաձևության շաբաթներին հայտնի բրենդների դիզայներները հաճախ դիմում էին մեկ պարզ, բայց միևնույն ժամանակ անսովոր հնարքի։ Burberry-ի,...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում հաղթել է կարճ ծրագրում
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը Կազանում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի 2-րդ փուլում լավագույն արդյունքն է...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հրդեհ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում
Նոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային...
Աղբյուր` Panorama.am
16:30
Իրանը լուրջ հարվшծ կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. հոգևոր առաջնորդ
Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին՝ ի պատասխան Թեհրանի և Մերձավոր Արևելքում իսլամական դիմադրության ուժերի նկատմամբ թշնամական քայլերի։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Նախկին ՀՀԿ-ական, «Զովք»-ի փոխտնօրեն, «Պրոֆալ»-ի տնօրեն և այլք․ Աննա Հակոբյանի հետ ընթրած «հաջողակ տղամարդիկ»
Oragir.News-ը մանրամասներ է ընթրիքից, որին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1 միլիոն դրամ պետք է վճարեին։
Աղբյուր` Panorama.am
16:00
Սերբիայում երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել, երկրում սգո օր է
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքին։
Աղբյուր` Panorama.am
15:32
Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի մինչև 20 տարեկաների չեմպիոն
Նա նվաճել է նաև փոքր բրոնզե և փոքր ոսկե մեդալներ
Աղբյուր` Panorama.am
15:19
Արցախյան հանրությունը պետք է իմանա` ովքե՞ր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել. Ստեփանյան
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ,...
Աղբյուր` Panorama.am
15:07
Կոչ. COP29-ին ընդառաջ և ընթացքում հատուկ կարևորությամբ արծարծել արցախահայության նկատմամբ շարունակվող անարդարության մասին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը և Մերձավոր Արևելքի Հայ...
Աղբյուր` Panorama.am
14:41
Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին բախվել են բեռնատարն ու «VAZ»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 2-ին, ժամը 13:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Աղիտու...
Աղբյուր` Panorama.am
14:36
Խաչանովը մեկնաբանել է Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակչում Դիմիտրովի նկատմամբ տարած հաղթանակը
Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Masters շարքի մրցաշարի  քառորդ եզրափակչում հաղթել է բուլղարացի Գրիգոր...
Աղբյուր` Panorama.am
14:26
Արամ Առաջինն ու Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր
Նոյեմբեր 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն ու  Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո...
Աղբյուր` Panorama.am
14:11
Արման Ծառուկյանն ու Իսլամ Մախաչևը կարող են ռևանշ մենամարտ անցկացնել հունվարի 18-ին
Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը և Արման Ծառուկյանը կարող են ռեւանշ-մենամարտ անցկացնել հունվարի 18-ին Լոս Անջելեսում...
Աղբյուր` Panorama.am
14:04
«Գոյ» թատրոնը կվերսկսի գործունեությունը
«Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում
12:04 02/11/2024

Հովհաննես Ավետիսյան. Ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}