Իրավունք 17:23 05/03/2021 Հայաստան

Մարդկանց քմահաճույքների պատճառով Արա Սաղաթելյանը 14 օր գտնվել է անազատության մեջ. Պաշտպան

«Հայաստանում  կատարվել է  տոտալ անօրինականություն, մարդկանց քմահաճույքների պատճառով  Արա Սաղաթելյանը 20 հազար րոպեից ավելի, այսինք 14 օր գտնվել է  անազատության մեջ»,- լրագրողներին ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Վերքաննիչ քրեական դատարանը բավարարել է  Արա Սաղաթելյանի կալանքի որոշման դեմ փաստաբանների բողոքն ու այժմ Արա Սաղաթելյանն արդեն ազատության մեջ է:

Մ. Պողոսյանը նշեց, որ սա որպես հաղթանակ չի դիտարկում, դիտարկում է որպես պայքարի սկիզբ, որովհետև միանգամայն հանցագործության հետ որևէ կապ չունեցող անձին  իր բնական միջավայրից հանել են ու պահել լրիվ անօրինական կարգով քրեակատարողական  հիմնարկում:

«Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքի որևէ հոդվածով հիմնավոր կասկած առկա չէ: Դա նշանակում է, որ պարոն Սաղաթելյանը լրիվ անօրինական հիմքերով գտնվել է անազատության մեջ:

Մենք հաղթանակ կգնահատենք այս  գործով միայն այն պարագայում, երբ տոտալ անօրինականությունների հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձիք՝ կլինի դատարանի նախագահ, պատվեր կատարող դատավոր, դատարանի նախագահին  պատվեր տվող այլ պաշտոնատար անձ, կհայտնվեն այս անգամ լրիվ օրինական հիմքերով քրեակատարողական հիմնարկի ներսում և կխորհեն այն հանգամանքի մասին, թե ինչպես է ստացվում, որ անձին որևէ հանցագործության հետ առնչություն չունենալու պարագայում ուղղակի հրահանգով ստիպում են, որ հայտնվի քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Արա Սաղաթելյանի պաշտպանը:

Մ. Պողոսյանի խոսքով, այդպիսի դատավորներն են, որոնք թույլ են տալիս գործող իշխանությանն այնպիսի վայրահաչումներ իրականացնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հասցեին ԱԺ-ում ու հենց այդ  պատճառով է, որ իշխանությունը, ցանկանալով այդպիսի զանգվող և զանգող դատավորներ ունենալ, փորձում է ԲԴԽ նախագահին իր զբաղեցրած պաշտոնից հեռացնել:

Պաշտպանը նշեց, որ չի կարող ասել մեղադրողը կբողոքարկի, թե ոչ, սակայն  Առաջին ատյանի դատարանն արձանագրել էր հիմնավոր կասկածի մեկ հոդվածի բացակայություն, այդ մասով մեղադրողը վերաքննիչ բողոք չէր ներկայացրել: Այսինքն մի մասով արդեն վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունից զրկված է մեղադրողը:

«Մենք այս գործով ունեինք 4 ձերբակալված անձ, 4-ի վերաբերյալ էլ վարույթ իրականացնող մարմինը  կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացրել: Երկուսինը մերժվել էր, երկուսինը բավարարվել: Արա Սաղաթելյանի դեպքում էլ արձանագրվեց հիմնավոր կասկածի տոտալ բացակայությունը:
Այսինքն, մենք կարող ենք առնվազն ենթադրության մակարդակով էլ հետևության հանգել, որ այդ անձը, ով այս պահին գտվում է քրեակատարողական հիմնարկում, իր նկատմամբ կալանավորումը խափանման միջոց կիրառվել է  միայն ճնշումների, զանգերի միջոցով այդ անձին ՔԿՀ-ում տեսնելու ցանկությունից դրդված:

Այս ամեն ինչի պատասխանատուները պետք է իրենց պատիժը կրեն, որ Հայաստանում այսուհետ որևէ մեկի մտքով չանցնի, որ կարելի է անմեղ անձին գոնե մեկ րոպեով, գոնե մի քանի ժամով ազատությունից զրկեն»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ այս գործում «այլ անձանց» առկայությունն ի հայտ եկավ ձերբակալման գիշերը.  «4 անձին  ձերբակալելուց հետո  հայտնի օգտատերը շարունակեց իր գրառումները: Մինչ այդ  կասկածանքի էության մեջ այլ անձանց մասին որևէ տեղեկություն չկար:

ԱԱԾ-ն ամբողջ գիշեր մտածելով, թե ինչպես կարելի է վերագրել այդ օգտատիրոջ հաջորդ գրառումները, ավելացրեցին, թե իբր այս  քրեական գործում բացի այս 4 անձանցից ներկայացված են նաև այլ անձիք,  փորձել էին իրավական միտք տալ այս ամեն ինչին, ինչն  իրականությանը չի համապատասխանում:

Իսկ ինչ վերաբերում է  անձանց փոխկապակցված լինելուն՝ նշել էին գործընկեր Կարեն Բեքարյանը: Պարզեցինք, որ պարոն Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը երբևէ գործընկերներ չէին եղել: Գրված էր վարորդ Մհեր..., Մհերը երբևէ պարոն Սաղաթելյանի վարորդը չի հանդիսացել: Նշում էին նաև՝ Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանի հետ կապված  որևէ հիմք չկա, քանի որ պարոն Սաղաթելյանն էլ էր նշել, որ չի ճանաչում Արամ Սարգսյան անունով  անձնավորությանը, ում մեղասագրվում է: Վարույթ իրականացնող մարմինն էլ, որևէ կապ  չգտնելով, չէր նշել, թե ինչ կապի մեջ են գտնվում: 

Աբսուրդ է: Այսինքն «այլ անձիք» ավելացվել է ուղղակի մեկ դիտավորությամբ՝ իրենց անկարողությունը կոծկելու համար, քանի որ այդ օգտատերը շարունակում էր հաղորդագրություններ տարածել, չէին կարողանում իրականում բացահայտել, թե ով է այդ  հաղորդագրությունները տարածում, օգտագործել են այլ անձիք տերմինը,  որպեսզի իրենց անկարողությունը  քողարկեն դրանով»:

Մ. Պողոսյանի ընդգծեց՝ աբսուրդի գագաթնակետում է գտնվում այս քրեական գործը, առաջադրված մեղադրանքը:

Պաշտպանն ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը չի հանդիսանում զանգող կամ զանգվող դատավորներից մեկը:

«Մենք պարոն Վարդանյանի մոտ ունեցել ենք և քրեական գործեր՝ ոչ բարենպաստ ելքով, նաև բարենպաստ ելքով, որևէ անգամ այդ հարաբերությունները իրավաբանական մակարդակից դուրս չեն եկել:
Պարոն Վարդանյանը օրենքի, ներքին համոզման հիման վրա կայացրել է  դատական ակտ, ինչի ակնկալիքն ունեի նաև մինչև դատական նիստը, նշում էի, որ ես Վերաքննիչ դատարանից  սպասում եմ այն, ինչ սպասում եմ Հայաստանի յուրաքանչյուր դատարանից՝ օրինական, օբյեկտիվ,  ներքին համոզման հիման վրա  կայացված դատական ակտ: Կարծում եմ՝ որևէ մեկը խելքը հացի հետ չի կերել, որպեսզի Հայաստանի լավագույն դատավորներից մեկի նկատմամբ որևէ ոտնձգություն սկսի»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել երկու ամսով կալանավորել Արա Սաղաթելյանին՝ բավարարելով քննիչի միջնորդությունը:
Արա Սաղաթելյանին մեղադրում էին ՀՀ ՔՕ 226 (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածների հատկանիշներով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:58
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին հրավիրում է լսելու Սրբուկին
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրում է Շահումյանի պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ վայելելու Սրբուկի համերգային...
Աղբյուր` Panorama.am
20:46
ՀԴԲ-ն Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի հարձակումը հետաքննում է որպես шհшբեկչություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժեղացել է
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կիրառական երկրաֆիզիկայի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանով.Գագիկ Սուրենյանց
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանցը գրում է. «Հունվարի 10-ից...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում. Ա. Պատրին
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում Լուսանկարները` Vse42.ruի ֆոտոթղթակից Ա. Պատրինի։
Աղբյուր` Panorama.am
18:23
Թուրքիայի գործարաններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել մանկական խաղալիքների գործարանում։ Դեպքի մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բաքուն Թեհրանին բողոք է հայտնել Իրանում Ալիևին և Էրդողանին վիրավորելու համար
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկում այս պահին հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների տեղի է ունեց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Մասկին տեսանկարել են Ամանորի գիշերը Թրամփի կողքին պարելիս
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում։ Տեսանյութը հայտնվել է...
Աղբյուր` Panorama.am
17:05
Նժդեհի կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գերմանիայում հինգ մարդ է զոհվել ինքնաշեն ճայթրուկների պատճառով
Գերմանիայում դեկտեմբերի 31-ի գիշերը հինգ մարդ է մահացել ինքնաշեն ճայթրուկների պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, այնուհետև վարորդը սկսել կրակել
Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է մարդկանց մեծ ամբոխի մեջ, որը հավաքված էր Բուրբոն փողոցում՝ զբոսաշրջիկների սիրելի վայրում։ Դրանից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:17
Թուրքական ընկերությունները գրավել են ռուսական շուկան լքած ընկերությունների բոլոր տեղերը
Թուրքական ընկերությունները ռուսական շուկայում զբաղեցնում են այնյ տեղեր, որոնք ազատվել էին հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
13:30
Վիճաբանություն, դшնшկшհարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ
 Հունվարի 1-ին, ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
171 նոր ավտոբուս՝ օպելների դիմաց
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}