Վանեցյան. Գերիների վերադարձի վերաբերյալ իշխանության պնդումները կեղծ են ու ստոր
«Այս իշխանությունները, որոնք պարտվել են պատերազմում, որոնք Ադրբեջանի հետ ստորագրել են նվաստացուցիչ, կապիտուլացիոն պայմանագիր, որոնք չեն ներկայացնում Հայաստանի ու նրա ժողովրդի շահերը, ուղղակի չունեն ոչ բարոյական, ոչ իրավական հնարավորություն լուծել գերիների հետ կապված հարցը»,-հերթական անգամ անդրադառնալով գերիների վերադարձի վերաբերյալ իր նախորդ հայտարարությանն ու դրան իշխանության ներկայացուցիչների արձագանքին, հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները կկարողանան արդեն այլ դիրքերից խոսել Ադրբեջանի իշխանությունների հետ ու շատ կարճ ժամանակում՝ մի քանի օրերի ընթացքում հնարավոր կլինի վերադարձնել մեր գերիներին։
«Այն կեղծ պնդումները, որոնք այս իշխանությունները տարածում են՝ ասելով, որ գերիների վերադարձին խանգարում են Հայրենիքի փրկության ճակատի կողմից բողոքի ակցիաները, ուղղակի ստոր են, որպեսզի կարողանան որևէ կերպ իրենց անկարողությունն ու մեղքը բարդել մեկ ուրիշի վրա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս իշխանությունները չեն կարողանում ներկայացնել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը, նրանք ապաշնորհ են։
«Ես ուզում եմ ևս մակ անգամ նշել, որ այո, իշխանափոխության պարագայում, երբ իշխանության կգան ազգային ուժեր, Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող ուժեր և մարդիկ, ովքեր ունեն անձնական հարաբերություններ ձևավորելու հնարավորություն, անձնական հարաբերություններ այս կամ այն երկրի ազդեցիկ շրջանակների հետ, մի քանի օրում կկարողանան լուծել գերիների վերադարձի հարցը»,-նշեց Արթուր Վանեցյանը։
Վերաքննիչ դատարանի դիմաց տեղի ունեցողը՝ Yerevan Today-ի ուղիղ հեռարձակմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Այստեղ եմ՝ ի աջակցություն իմ ընկեր Արա Սաղաթելյանի
- Գոհար Մելոյան. Ժամը 16:00-ին լինելու եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ
- Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը
- Ռուբեն Մելիքյան. Արա Սաղաթելյանի դեմ գործը ծաղր է ոչ միայն իրավաբանության, այլև առողջ տրամաբանության համար
- Վահե Հակոբյանը՝ Սաղաթելյանի դեմ քրգործի մասին. Քաղաքական տեռոր ու անբանություն
- Միհրան Հակոբյանը վստահ է՝ Արա Սաղաթելյանի դեմ գործը ևս անձամբ ուղղորդում է Փաշինյանը
- Արա Սաղաթելյանի փաստաբան. Իմ ակնկալիքը վերաքննիչ դատարանից օբյեկտիվ, արդար, օրինական որոշման կայացնումն է