05.03.2021. Կորոնավիրուսի 442 նոր դեպք է գրանցվել, ևս 9 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք: Առողջացել է 378 մարդ: Մեկ օրում մահացել է 9 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173749 դեպք, որոնցից 164463-ն` առողջացած, 3215-ը` մահվան ելքով: Մահվան ևս 822 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4037 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 744863 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 04.03.2021. Կորոնավիրուսի 491 նոր դեպք է գրանցվել, ևս 7 մարդ մահացել է
- 03.03.2021. Կորոնավիրուսի 360 նոր դեպք է գրանցվել, ևս 3 մարդ մահացել է
- 02.03.2021. Կորոնավիրուսի 240 նոր դեպք է գրանցվել, ևս 6 մարդ մահացել է
- 01.03.2021. Կորոնավիրուսի 158 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
- 28.02.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 4 007 հիվանդ
- 27.02.2021. Կորոնավիրուսի հետևանքով 7 մահ է գրանցվել
- 26.02.2021. Կորոնավիրուսի 283 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է
- 25.02.2021. Կորոնավիրուսի 282 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է