Մեր ժողովրդի զավակները պետք է նույն և մեկ հրապարակում հավաքվեն. Արամ Առաջին
Երևանի երկու տարբեր հրապարակներում հավաքված նույն ժողովրդի զավակների միջև անհրաժեշտ է փոխադարձ հասկացողության և վստահության կամուրջներ հաստատել։ Այս մասին գրել է Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը ֆեյսբուքյան էջում։
«Ավելին՝ հայրենի մեր ժողովրդի զավակները պետք է նույն և մեկ հրապարակում հավաքվեն՝ Հայաստանի փրկության և հզորության համար։ Սա պետք է դառնա օրվա հրամայականը։ Սա է պահանջում հայրենիքի նկատմամբ յուրաքանչյուր հայի ունեցած հավատարմությունն ու պարտավորությունը։ Հայրենիքի ներկան ու ապագան ճշտողը ժողովրդի հավաքական կամքն է»,- գրել է Արամ Առաջինը։
Երեւանի երկու տարբեր հրապարակներու վրայ հաւաքուած նոյն ժողովուրդի զաւակներուն միջեւ անհրաժեշտ է փոխադարձ հասկացողութեան...
Posted by His Holiness Aram I on Thursday, 4 March 2021
Հարակից հրապարակումներ`
- Ուժի այս ցուցադրությունը մարտահրավեր է մեր վիրավոր հասարակությանը
- Հայաստանի գերագույն շահերը պետք է ամեն ինչից վեր մնան. Արամ Առաջին
- Արամ Առաջին. Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը
- Արամ Առաջին. Եկեղեցին նաև հասարակությանը հուզող հիմնահարցերի նկատմամբ ասելիք ու անելիք ունի