Առաջինը ԵՄ-ն․ Իտալիան արգելափակել է COVID-19 պատվաստանյութի արտահանումը Ավստրալիա
Իտալիան արգելափակել է կորոնավիրուսի պատվաստանյութերի առաքումը Ավստրալիա՝ առաջին անգամ օգտագործելով ԵՄ արտահանման վերահսկման նոր մեխանիզմը:
Իտալիայի նորանշանակ վարչապետ Մարիո Դրագիի կառավարությունը Բրյուսելից խնդրել էր արտահանումն արգելափակել նախորդ ուրբաթ: Եվրահանձնաժողովն այժմ իր հավանությունը է տվել խնդրանքին, Euronews-ին ասել է ԵՄ աղբյուրը:
Առաքումը պարունակում էր ավելի քան 250,000 դոզա պատվաստանյութ։
Հունվարին Բրյուսելը ներկայացրեց արտահանման վերահսկման մեխանիզմը AstraZeneca-ի հետ վեճի ֆոնին այն բանից հետո, երբ դեղագործական ընկերությունը հայտնեց, որ նախատեսվողից ավելի քիչ չափաբաժին է հասցնում ԵՄ: Գաղափարը հետևյալն էր՝ անհրաժեշտության դեպքում դադարեցնել ԵՄ-ում պատրաստված պատվաստանյութերի դուրս հանելը ԵՄ տարածքից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին