Աշխարհի ամենատարեց՝ 118-ամյա բնակիչը Ճապոնիայում կտանի Օլիմպիական ջահը
Աշխարհի ամենատարեց մարդը` Ճապոնիայի 118-ամյա բնակչուհին մայիսին կտանի Ճապոնիայում կայանալիք Օլիմպիական խաղերի ջահը, հայտնում է «Սի-Էն-Էն»-ը։
Կանե Թանաքան, որի մոտ երկու անգամ քաղցկեղ է ախտորոշվել, որը վերապրել է երկու համավարակ, ջահը կվերցնի այն ժամանակ, երբ այն կանցնի Շիմեով՝ Ֆուկուոկա պրեֆեկտուրայում, որտեղ ինքն ապրում է։
Չնայած նրան, որ Թանաքան հիմնականում տեղաշարժվում է անվասայլակով, այնուամենայնիվ, նա վճռական որոշում է կայացրել, որ ջահը պահելիս կքայլի։
Ըստ աղբյուրի, ճապոնուհին միջոցառման համար ընտանիքի կողմից իր ծննդյան օրը նոր սպորտային կոշիկներ է ստացել։
Կանե Թանաքան ծնվել է 1903 թվականին։ Նա չորս երեխա ունի։ Իր ողջ կյանքի ընթացքում ճապոնուհին աշխատել է բրնձի խանութում և թոշակի է անցել միայն 103 տարեկանում: Նա ունի հինգ թոռ և ութ ծոռ:
Օլիմպիական ջահը կրողների նախորդ ռեկորդակիրների թվում են բրազիլացի Աիդա Գեմանկեն, որը ջահը վառել է 2016 թվականին Ռիոյի ամառային խաղերի ժամանակ 106 տարեկանում, և սեղանի թենիսիստ Ալեքսանդր Կապտարենկոն, որը ջահով վազել է 2014 թ. Սոչիի ձմեռային խաղերում՝ 101 տարեկանում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին