Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի կողքին են. Անդրանիկ Մակարյան
ՀՀ Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը հրաժարվեց մեկնաբանել Գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաների հայտարարությունը, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը:
Նշենք, որ Անդրանիկ Մակարյանը չի ստորագրել այդ հայտարարության տակ։
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցին, թե ինքը չի՞ միացել հայտարարությանը, չի՞ կիում բարձրաստիճան սպաների մտահոգությունը, նա պատասխանեց. «Առանց որևէ մեկնաբանության»:
Միևնույն ժամանակ նա նշեց. «Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են և նրա կողքին»:
Ա. Մակարյանը չպատասխանեց նաև լրագրողների մյուս հարցին՝ արդյո՞ք ԳՇ հայտարարությունը պետական հեղաշրջման փորձ է. «Ես ոչինչ չեմ կարող ասել և մեկնաբանություն չեմ անում: Ոչ մի մեկնաբանություն»:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը պետք է կողմնորոշվի. Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս
- Վայոց Ձորի փոխմարզպետը հրաժարական է տվել ու միացել ԳՇ-ի հայտարարությանը
- Յուրի Խաչատուրով. ԶՈւ ԳՇ հայտարարության ներքո ստորագրել է մեր ողջ բանակը
- Գեղարքունիքի մարզպետի տեղակալը ազատման դիմում է գրել և միացել ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը
- Տիգրան Աբրահամյան. ԶՈՒ ԳՇ-ը կատարում է իր առաքելությունը, իսկ դրա ճանապարհին այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է
- ԶՈւ ԳՇ հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք համբերատար տարել է պատերազմի սկզբից.Մանոյան
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- «Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին