«Moderna» պատվաստանյութն առաջացրել է կողմնակի բարդություններ
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ «Moderna» պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստված հիվանդների մոտ մի քանի օր անց կարող են զարգանալ կողմնակի բարդություններ՝ ցաների և բորբոքման տեսքով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ըստ մասնագետների, 12 հիվանդների մոտ, որոնք ստացել են պատվաստանյութի առաջին դեղաչափը, մոտավորապես ութ օր անց ի հայտ են եկել կողմնակի բարդություններ: Նրանց մաշկը բորբոքվել է, ոչ ավելի, քան 10 սմ տրամագծով՝ անմիջապես ներարկման հատվածում։ Իսկ ձեռքերի ափերում և արմունկների վրա ցաներ են առաջացել։
Նշվում է, որ այդ 12 հիվանդների մեծ մասին դեղեր են տվել, որից հետո բորբոքումն անհետացել է մոտ վեց օրվա ընթացքում: Դրանից հետո բոլոր 12 հիվանդները ստացել են պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը, որից հետո նրանցից 6-ի մոտ կրկին հայտնաբերվել են նմանատիպ կողմնակի բարդություններ: Ըստ աղբյուրի՝ այդ բարդությունները նկատվել են պատվաստումից հետո երկրորդ օրվա ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Եվրամիությունը սկսել է Sputnik V պատվաստանյութի հետազոտությունը
- Moderna-ն լրացուցիչ պատվաստանյութ է ստեղծում` կորոնավիրուսի hարավաֆրիկյան մուտացիայի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան