Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում
Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վատիկանի օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Պոլ Ռիչարդ Գալագերը։
«Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»,-ասել է Պոլ Ռիչարդ Գալագերը։
Նա նաև ընդգել է, որ Ռուսաստանի և Վատիկանի հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա, իսկ դիրքորոշումները մի շարք հարցերում համընկնում են: