Իսրայելը պատրաստ է միակողմանիորեն կանխել Իրանի կողմից միջուկային ծրագրի իրականացումը
Իսրայելն անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի միակողմանի միջամտել Իրանի միջուկային ծրագրի իրականացմանը: Համապատասխան հայտարարությունն արվել է հինգշաբթի օրը Fox News-ին՝ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի տված հարցազրույցում, գրում է Tass-ը։
Հաղորդավարը խնդրել է նրան մեկնաբանել Իսրայելի Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավիի խոսքերը, որն ավելի վաղ հանձնարարել էր պատրաստել Իրանի համար առկա գործողություններից բացի մի քանի օպերատիվ պլաններ: Նա նշել է, որ հրեական պետության ղեկավարությունը պետք է կարողանա հարված հասցնել:
Ըստ Գանցի, համապատասխան ծրագրերը «կմշակվեն և կբարելավվեն», մինչև դրանք կյանքի կոչվեն:
«Իրանցիները խախտել են իրենց հետ կնքված բոլոր պայմանագրերը», - ասել է Իսրայելի ՊՆ ղեկավարը:
«Միջուկային զենք ստեղծելու Իրանի ձգտումները պետք է ձախողվեն։ Շատ լավ է, եթե դա հնարավոր լինի անել համաշխարհային ջանքերի շրջանակներում: Հակառակ դեպքում, մենք ստիպված կլինենք գործել ինքնուրույն և պաշտպանվել»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան