Բեքարյան. ԱԱԾ անմիջական աշխատանքի արդյունքում էդ ֆեյքը, տեսեք, ինչ պոպուլյար է դարձել
Սոցիալական ցանցում «Գագիկ Սողոմոնյան» անունով գրանցված կեղծ օգտատիրոջ գործով ձերբակալված, ապա ազատ արձակված քաղաքագետ, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը պնդում է՝ ցանկացած պրոդյուսեր կնախանձեր Գագիկ Սողոմոնյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։
«ԱԱԾ-ի անմիջական աշխատանքի արդյունքում էդ ֆեյքը էսօր տեսեք, ինչ պոպուլյար է դարձել։ Այսօր ի՞նչ նպատակների մասին ենք խոսում։ Մարդն իր երազում նման բան չէր կարող պատկերացնել, բայց մենք ունենք էդ իրողությունը»,-ասաց Բեքարյանը վերաքննիչ դատարանի դիմաց։
Նրա խոսքով, այս իրավիճակն է բոլոր ոլորտներում։
Բեքարյանի մոտ ֆեյքի դեմ ԱԱԾ պայքարը բազմաթիվ հարցեր է առաջացնում, ինչո՞ւ փակել չեն տալիս ահդ էջը, ինչո՞ւ է ռասկրուտկա անում այդ էջը։
«Էդ չփակելով ի՞նչ խնդիր են լուծում։ Ամեն ինչ 100 տոկոսով պարզ է»,-ասաց Բեքարյանը։
Հիշեցնենք, որ այս պահին վերաքննիչ դատարանը հրապարակում է նույն ֆեյքի գործով կալանավորված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանքի դեմ փաստաբանների բողոքի վերաբերյալ որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Այստեղ եմ՝ ի աջակցություն իմ ընկեր Արա Սաղաթելյանի
- Գոհար Մելոյան. Ժամը 16:00-ին լինելու եմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ
- Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը
- Ռուբեն Մելիքյան. Արա Սաղաթելյանի դեմ գործը ծաղր է ոչ միայն իրավաբանության, այլև առողջ տրամաբանության համար
- Վահե Հակոբյանը՝ Սաղաթելյանի դեմ քրգործի մասին. Քաղաքական տեռոր ու անբանություն
- Միհրան Հակոբյանը վստահ է՝ Արա Սաղաթելյանի դեմ գործը ևս անձամբ ուղղորդում է Փաշինյանը
- Արա Սաղաթելյանի փաստաբան. Իմ ակնկալիքը վերաքննիչ դատարանից օբյեկտիվ, արդար, օրինական որոշման կայացնումն է
- Ժամը 13:00-ին վերաքննիչ դատարանում կքննվի քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի կալանքի հարցը. Մալյան
- Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին
- Արա Սաղաթելյանի հետ ընտանիքի անդամների տեսակցության սահմանափակումը հանվել է. Պաշտպան
- Կեղծ հաշիվներից մինչև մոնտաժված հոլովակներ․ ինչպես Արա Սաղաթելյանը դարձավ քաղբանտարկյալ
- Հաշված ժամերի ընթացքում 1500 մարդ միացել է քաղբանտարկյալ Սաղաթելյանին անհապաղ ազատ արձակելու ստորագրահավաքին
- «Մի հայի պատմություն. Արա Սաղաթելյան»
- ԱԱԾ-ն առանց հիմնավորման Սաղաթելյանին արգելել է հանդիպել իր անչափահաս երեխայի հետ. Գոհար Մելոյան
- Արա Սաղաթելյանը շատ վտանգավոր է Հայաստանի թշնամիների համար. Վրթանեսյան
- Գեղամ Մանուկյանը՝ Արա Սաղաթելյանի կալանավորման մասին. Ո՞վ կարող է կալանավորել թուրքի թշնամուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան