Գերեվարված զինվորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը
Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողները մարտի 5-ին փակել են մարզպետարանի մուտքը, հայտնում է «Արմենպրես»-ը։
«Ծնողները, թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի: Նրանք հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել են նաև մարտի 3-ին և նշել, որ նոր հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու: Մարտի 3-ին, սակայն, նրանք կառույցի ելումուտը չէին արգելել:
Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին»,- հայտնում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Լիտվայի մտավորականների կոչը Ադրբեջանին՝ արագացնել զոհերի մարմինների, ռազմագերիների ու գերիների վերադարձը Հայաստան
- Գերմանիայի Բունդեսթագում կազմակերպված քննարկմանը Արման Թաթոյանը բարձրացրել է ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցը
- Ռազմագերիների հարցը Բաքվի համար իսկապես խնդրահարույց է դառնում. Արա Այվազյան
- Լեհ քաղաքական գործիչն Ալիևին առաջարկում է իրեն փոխանակել հայ ռազմագերիների հետ
- Քննարկվում է հայ գերիների վերադարձը՝ Ադրբեջանի կողմից խոչընդոտելը դատապարտելու վերաբերյալ նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան