Կոտրել են Փաշինյանին քննադատող քաղաքացու մեքենայի ապակին, տարել համակարգիչը
Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը մշտապես քննադատող Սարգիս Պարսամյանի մեքենայի ապակին կոտրել են, մեքենայից տարել աշխատանքային համակարգիչը։
Նա լուսանկարները հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում ու ընդգծել․ «Չեմ լռելու»։
Ավելի ուշ նա մանրամասնել է.
«Իմ հետ ամեն բան նորմալ ա.
Դասի էի, եկա նստեցի մեքենան ուզում էի շարժվեի, տեսա նոթբուքը չկա, պտտվեցի, տեսնեմ հետևի ապակին ջարդած ա, ուսապարկս քրքրած.
Մինչև դրսում կանգնած մարսում էի իրավիճակը, հազիվ 5 րոպե էր անցել, ոստիկաններ մոտեցան (առանց տարբերանշանի մեքենայով, մենակ համարներն էր ոստիկանության), իրենց մեքենան ճիշտ իմ ավտոյի դիմաց կանգնեցրեցին, մոտեցան, բա դու՞ք եք զանգել, ասի չէ.
Անակնկալի եկան, զանգեցին եսիմ ուր. Հետ եկան, բա զանգ ենք ստացել, որ մեքենայից բան են տարել (ուրիշ ավտոյի մոդել ա նշում), գնանք էնտեղ, բայց եթե որոշեք զանգել ոստիկանություն, այ էս համարով կզանգեք (ու 2 անգամ նույն համարն ա կրկնում, որ դա ֆիքսեմ...)։
Ճիշտն ասած կասկածելի թվաց. Կասկածելի էր նաև այն, որ մենք պռոստը մայթին կանգնած էինք, ոչ մի անհանգիստ շարժումներ չէինք անում, ապակու կոտրված լինելը ճանապարհի կողմից չէր երևում, բայց ոստիկանները հասցեական եկան հենց իմ ավտոյի դիմաց կանգնեցին.
Պահի տակ իմացան, որ դասից ենք հելել, հարցրին բա որտեղ եք սովորում.
Ինձ կասկածելի է թվաց, ինչ_որ բան կարծես էն չլիներ։
Գողացել են գործի տեղի նոթբուքը և արշավական ապտեչկան (երևի բումաժնիկ ա թվացել )
Ուռոդները չեն ջոգել, որ ուսապարկս ու լապտերս նոթբուքից թանգ արժեին բայց մերսի
Կարճ ասած, 2 վարկած եմ տեսնում.
1. Կենցաղային հանցագործություն
2. Այլ բան՝ համեմված կենցաղային հանցագործությամբ, որ մտածեմ, զուտ կենցաղային հանցագործություն ա, ոչ ավելին.
Անկախ նրանից, առաջինն ա, թե երկրորդը, և եթե հատկապես երկրորդն ա, հաղորդում տալու մասին մտածելը անիմաստ ա.
Ես նոթբուքը կփոխհատուցեմ գործատուին և #կշարունակեմ իմ գրառումներն ու գործունեությունը նույն կերպ, եթե ոչ՝ ավելի ուժեղ.
Վերահաստատում եմ, որ
-Դավաճանը ...-ի տղա է.
-Դավաճանին անվերապահ կամ վերապահ աջակցողները շուտափույթս պիտի ուշքի գան.
-Հայկական Շուշին ադրբեջանական համարողները և/կամ ՇուշԱ ասողները բոզի վաստակ են ու մեր երկրում տեղ չեն ունենալու՝ իշխանափոխությունից հետո.
Ինչու՞ իշխանափոխությունից հետո, որովհետև այս իշխանության օրոք լավ էլ տեղ ունեն, ոմանք նույնիսկ պատգամավոր են, կամ ավելի բարձր պաշտոն են զբաղեցնում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ անհայտ անձինք վնասել էին Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը քննադատող «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի մեքենան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու