Մարտի 6-ին մասնակցելու եմ Հայոց բանակի պաշտպանության համար հրավիրված հանրահավաքին․ Արա Զոհրաբյան
Ես կանգնած եմ բանակի կողքին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Դեռևս 20.08.2018թ. հրապարակային նշել էի, որ՝ «Ես և շատ հայրենակիցներ մեր երկրի զարգացումը տեսնում ենք ԸՆՏԱՆԻՔ, ԵԿԵՂԵՑԻ և ԲԱՆԱԿ կարևոր ինստիտուտների պահպանման պայմաններում:»:
Համոզված լինելով, որ հեղափոխական այս ուժերն ունեն իրենց ծրագիրը, այս տողերը նշել էի կանխազգալով, որ թիրախավորվելու են հենց այս ինստիտուտները:
Ցավոք, վերջին տարիների ընթացքում, առիթներ ունեցանք տեսնելու հարձակումը՝
ԸՆՏԱՆԻՔ-ի (Ստամբուլյան, Լանզարոտեի կոնվենցիաներ, տարաբնույթ օրենքների նախագծեր),
ԵԿԵՂԵՑՈՒ (վարկաբեկման փորձեր, օրենսդրական և իրավակիրառական հարցերով դժվարություններ) , և ԲԱՆԱԿԻ (գեներալների վարկաբեկում, նախորդ և ներկա գործընթացներ) դեմ:
2021թ. մարտի 6-ին ժամը՝13:00-ին մասնակցելու եմ Հայոց բանակի պաշտպանության համար հրավիրված հանրահավաքին, որը տեղի է ունենալու Պաշտպանության նախարարության մուտքի մոտ։
Ընկերներիս և մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում սատարել Զինված ուժերին»,-գրելլ է նա: