Արա Սաղաթելյան. Այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան
«Թե ինչ խնդիր է ցանկանում լուծել իշխանությունն ինձ մեկուսացնելով, նույնսիկ իշխանությունը չի հասկանում, որովհետև իմ տպավորությամբ, իշխանության գլխում իրար հակասող մտքեր են պարբերաբար ի հայտ գալիս, ինչը համապատասխան հոգեվիճակի արդյունք է»,-Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, որը րոպեններ առաջ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց։
Նա ընդգծեց՝ կատարվել է մի աննորմալ ապօրինություն։
«Դրա աննորմալությունն ու ապօրինությունը սկսվեց առաջին պահից, երբ եկան գրասենյակ խուզարկության։ Եկան գրասենյակ, որտեղ գտնվում էի ես, բայց արձանագրված էր կողքի հիմնադրամի տարածքը, որի տնօրենն եմ։ Խուզարկեցին ողջ տարածքը։ Առաջին վայրկյաններից բոլորիս արգելեցին օգտվել հեռախոսներից։ Խուզարկության ընթացքում առգրավեցին ամբողջ տեխնիկան և որոշակի փաստաթղթեր։ Այնուհետև թղթերից մի քանիսը ներկայացվեցին որպես իմ սենյակից առգրավված։ Ընդհանուր առմամբ կարող եմ պնդել, որ սա քաղաքական գործընթաց էր, այն կազմակերպված է երկրի իշխանության կողմից՝ մասնավորապես վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի»,-հայտարարեց Արա Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հայտարարությունը, որ ինքը Նիկոլ Փաշինյանին ասել է՝ թույլ հիմքերով քրեական գործեր հարուցել չի կարելի, ապա ավելի ուշ նշել է, որ այդ գործելաոճը շարունակվում է։
«Հիմա այս գործն այն գործերից է, որի պատճառով այդ մարդը հրաժարական է տվել»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է վարույթն իրականացնող մարմնի՝ դատարանում ցուցաբերած վարքագծին, Սաղաթելյանն ասաց, որ քննիչն ամբողջ նիստի ընթացքւոմ փորձում էր մոլորեցնել դատարանին, ներկայացնում էր աղճատված տվյալներ՝ ընդհուպ աղճատվել էր գաղտնալսումը։
«Իմ տպավորությամբ, դատարանն էր կարծես դեմ չէր մոլորվելուն, ինչի արդյունքում ես հայտնվեցի մեկուսարանում»,-նշեց նա՝ ավելացնելով, որ մեծ նյութ ունի լրատվամիջոցներին փոխանցելով։
Ի դեպ, Սաղաթելյանի խոսքով իրեն «մեծ ցանցի ղեկավար» ներկայացրած ԱԱԾ-ն մոռացել էր արգելանք դնել շփումների վրա։ Արգելանքի վերաբերյալ թերթիկն իր մոտ չգտնելով՝ նա մեկուսարանից երկու օր զանգահարել է տուն՝ ուզել այն, ինչ իրեն պետք է, նաև հետաքրքրվել ընտանիքի անդամների որպիսությամբ։
«Երևի երբ իրենց ուրախությունն անցավ, իրենք հիշեցին, որ պետք է արգելքնա դնեն։ Հետո շատ արագ դրեցին արգելանք շփումների վրա, հետո, ինչպես գիտեք, հանեցին, բայց այդ շփումներն ինձ պետք չէին»,-պատմեց նա։
Proton VPN հավելվածի մասին ի հարցին ի պատասխան, Սաղաթելյանն արձագանքեց, ունենք բութ ու սխալ կարծրատիպ, որը նկատել է երակվա դատական նիստում դատախազության՝ տարօրինակ վարքագիծ ունեցող ներկայացուցչի մոտ։
«Մեղադրանքում ասվում է, որ ես ստեղծել եմ այդ ֆեյքը, որի հետ ես կապ չունեմ։ Դա շատ կարևոր է ինձ համար, որ ես կապ չունեմ, որովհետև իմ կալանքին զուգահեռ ինձ վարկաբելեկու գործընթաց գնաց։ Բացի տարբեր գործունեություններից, ես դասավանդում եմ նաև մանկավարժություն, որի դասավանդումը հիմնված է միջանձնային շատ լուրջ շփման ու վստահության վրա։ Ես պատկերացնում եմ, որ իմ 18, 20 տարեկան ուսանողները տեսան ԱԱԾ այդ ապուշ հաղորդագրությունը, մտան այդ ֆեյքի էջն ու տեսան, թե ինչ է կատարվում։ Ի դեպ, լինելով գիտությունների թեկնածու, դոցենտ, 97 թվականից զբաղվելով մանկավարժությամբ՝ ես վաղվանից դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունեությունը, և այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան, զբաղվելու եմ մի ֆեյքով, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մարդկանց քմահաճույքների պատճառով Արա Սաղաթելյանը 14 օր գտնվել է անազատության մեջ. Պաշտպան
- Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց
- Ակնկալում եմ, որ այսօր մենք Սաղաթելյան Արային կտեսնենք ազատության մեջ. Արմեն Մինասյան
- Արթուր Վանեցյան. Այստեղ եմ՝ ի աջակցություն իմ ընկեր Արա Սաղաթելյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան