Քաղաքական 18:37 05/03/2021 Հայաստան

Արա Սաղաթելյան. Այնքան փնթի գործ է, որ ինձ ներկայացրել են որպես «Արմենպրես»-ի տնօրեն

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ շարունակե՞լու է զբաղվել հակաադրբեջանական գործունեութամբ, թե՞ այս գործընթացը կխանգարի նրան։

«Ինձ այն որևէ կերպ չի կարող խանգարել, որովհետև այս գործընթացը գոյություն չունի»,-ի պատասխան ասաց նա։

Սաղաթելյանը գործը որակեց որպես փնթի ու անհիմն, այնքան փնթի, որ գրասենյակի խուզարկության որոշման մեջ գրված է եղել, որ ինքը «Արմենպրես» գործակալության տնօրենն է։

«Հենց այդ տրամաբանության մեջ էին բոլոր փաստաթղթերը։ Երբ դեռ նստած չէի, Արմենպրեսի տնօրենը Արամ Անանյանն էր։ Եկան առգրավեցին, ինչ հնարավոր էր, եթե շունն էլ ունենայինք, շանն էլ կառգրավվեին, արգելեցին փաստաբան կանչել։  Ես վստահ եմ, որ դա մի հոգու մտասևեռվածության, ոչ նորմալ մտածելակերպի արդյունք է։ Այն մակուլատուրան, որ դրված էր քրեական գործի հիմքում, չի գրվել ԱԱԾ-ում։ ԱԱԾ-ն գտնվում էր աննախադեպ քաղաքական ճնշման տակ, աննորմալ ճնշման տակ։ Գալիս են օֆիս խուզարկելու, որտեղ գտնվում եմ ես, գալիս են յոթ հոգի Ալֆայից, երկու քննիչ, մի օպեր։ Բանդա՞ էին այնտեղ վերցնում...Յոթ հոգի Ալֆայից էր։ Ալֆան գալիս է՝ ի՞նչ անի։ Ինձ տանում էին երրորդ հարկով, կզած վիճակում՝ ձեռքերս մեջքի հետևում, ո՞ւր էի փախնելու ես ԱԱԾ-ի երրորդ հարկից։ Ես պատկերացնում եմ, ոնց են նույն ԱԱԾ-ի պարկեշտ սպաներն ու նույն Ալֆայի տղաները զզվում Նիկոլ Փաշինյանից։ Երևի էդ վիդեոն նկարել են, ուղարկել են Նիկոլին, որ նայի, հանգստանա, հետո էլ հեռախոսը լպստի ու քնի»,-ասաց նա։

Սաղաթելյանն ասաց, որ իր բարի համբավը արատավորելու գործընթացի դեմ պաշտպանությունն արդեն սկսել է ՝ հայց ներկայացնելով ոմն Տարոն Չախոյանի դեմ, որն այժմ  նշանակվել է պետական բարձր պաշտոնի։

«Ինձ վարկաբեկելու նպատակով տարածել էր տեսանյութ, իբր ես կառավարում եմ ինչ-որ ֆեյքի։ Իմ փաստաբանների միջոցով տվյալ անձի դեմ մենք դիմեցեինք ԱԱԾ և քաղհայցով դատարան։ Բոլորը, ովքեր մասնակցել են այս գործընթացին, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Սա միակ գործը չէ, որ փորձում են ինձ լռեցնել։ Բոլորն էլ քաղաքական են։ Հարցաքննությունների ժամանակ շփվելով քննիչների հետ, ես լսում եմ ապուշ հիմնավորումներ, մենք ծառայող մարդիկ ենք, և եթե ես չանեմ, մեկ ուրիշը կանի»։ Եթե ծառայող մարդիկ եք, պետք է ծառայեք Հայաստանի Հանրապետությանը, օրենքին ու իրավունքին, եթե այն, ինչ անում եք, չի համընկնում ձեր պատկերացումներին, ձեր ուսադիրներին, ապա պետք է հրաժարական տաք։ Ինձ մոտ եղել է նման բան, երբ ես արդարադատության նախարարի խորհրդական էի, երբ տեսել եմ, որ սխալներ եմ գործում,  հրաժարական եմ տվել ու շարունակել եմ հարգանք վայելել։ Հաջորդ հարցով, եթե ես չանեմ ուրիշը կանի, կներեք, որ այսքան պարզեցնում եմ, բայց եթե քեզ ուղարկում են սիգարետի ու դու գնում ես, ուրեմն անընդհատ կուղարկեն։ Մի օր դու պետք է չանես, մյուսը պետք է չանի, որ ԱԱԾ-ից պոլի շոր չսարքեն։ Այսօր ԱԱԾ-ից սարքել են իշխանության քիլլերը», -մանրամասնեց Սաղաթելյանը։

Ի դեպ, նա հայտարարեց, որ նույն գործով կալանավորված Արամ Սարգսյանին չի ճանաչում, ընդամնեը երկու Արամ Սարգսյանի գիտի՝ Արամ Գասպարի Սարգսյանը, Արամ Զավենի Գասպարյանը։ Կալանավորվածը նրանցից որևէ մեկը չէ։

Սաղաթելյանն ասաց, կյանքում Գագիկ Սողոմոնյանի գրառումները կարդացել է չորս անգամ։

«Դատարանում ես իմացա, որ Գագիկ Սողոմոնյանը ստեղծվել է 2018-ի հունիսին, ես VPN եմ գնել պատերազմից առաջ՝ վճարելով իմ քարտով։ Մեղադրականի սկիզբը, որ կարդաք, թվում է, բարձր պետական պարգևի էին արժանացնում, ճոխ բառեր էին գրած, հետո եկավ ապուշությունների շարանը։ Ես չգիտեմ, ով է Գագիկ Սողոմոնյանը։ Հնարավոր է՝ իրենցից մեկն է, ինչը հին մոտեցում է»,-ասաց Սաղաթելյանը։

Նա օրինակ, չբացառեց, որ դա արել է իր կողմից նախկինում ղեկավարված ՊՈԱԿ-ը, որը եղել է տեղեկատվական անվտանգությունը սպասարկող լրջագույն կառույց, ունեցել է  273 մլն դրամ բյուջե, իսկ այսօր վերածվել է ֆեյքերի ՊՈԱԿ-ի,  ունի 1.5 մլն դոլարի բյուջե։

«Այդ բյուջեն  ուտելու համար պետք է դաշտում ստեղծել բոբոներ ու հիմնավորել 1.5 մլն դոլարի ուտելը»,-նշեց Սաղաթելյանը։


 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}