Արամ Սարգսյանը մուտք է գործել համացանց «Գագիկ Սողոմոնյանի» կողմից գրառումը կատարելուց 6 րոպե անց. պաշտպան
Ֆեյսբուքյան կեղծ օգտատեր «Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.
«ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. փետրվարի 19-ին՝ ժամը 20:40-ից 20:42-ի սահմաններում «Gagik Soghomonyan» ֆեյսբուքյան էջում կատարվել է գրառում:
Միևնույն ժամանակ նշվել է, որ նույն օրը՝ 2021թ. փետրվարի 19-ին՝ ժամը 20:48-ին Հայաստանից 178.17.168.170 IP համացանցային հասցեին միացել է իմ պաշտպանյալ, երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանի բնակարանում տեղադրված UCOM սարքը։
Զգացի՞ք զավեշտը՝ ըստ էության քրեական գործով քննարկվող ֆեյսբուքյան օգտատերն իր գրառումը կատարել է մինչև 20:42-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, այնինչ պաշտպանյալս հիշյալ հասցեին միացել է միայն 20:48-ից հետո:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համացանցային կարգավորման ենթակա ժամի ամրագրումը բարդ, բազմաշերտ պաշտպանվող երևույթ է և ենթակա չէ կառավարման թե ՀՀ ԱԱ ծառայության, թե վարչապետի և թե առավել ևս «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ կողմից՝ պետք է փաստել, որ ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման կողմից ինքնին հաստատվում է պաշտպանյալիս այլուրեքությունը, քանի որ վերջինս եթե նույնիսկ համապատասխան IP հասցեով մուտք է գործել համացանց, դա եղել է Գագիկ Սողոմոնյանի կողմից գրառումը կատարելուց առնվազն 6 րոպե անց, որպիսի հանգամանքն ինքնին հավաստում է, որ իմ պաշտպանյալը չի կարող լինել «Գագիկ Սողոմոնյան»։
ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ...
Posted by Benik Galstyan on Friday, 5 March 2021
Հարակից հրապարակումներ`
- «Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին քննիչն արգելել է տեսակցել հորը
- Փաստաբան. «Մինչ երեք անչափահաս երեխաների հայրն անազատության մեջ է, Гагик Согомонян кайфует»
- Ֆեյք Գագիկ Սողոմոնյանի լուսանկարը՝ ԱԱԾ շենքի պատին
- Միքայել Մինասյան. Ո՞վ է Գագիկ Սողոմոնյանի սեփականատերը, պատասխան՝ ԱԱԾ-ն
- Անկախ ԱԱԾ-ի գործողություններից՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատերը շարունակում է իր գրառումները. Մելոյան
- «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով Արամ Սարգսյանը կալանավորվել է
- Պայմանական ասված «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործի շրջանակում ձերբակալվել է Արամ Լևոնի Սարգսյանը. Պաշտպան